Վիլեն Սաֆարյան
Վիլեն Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Վիլեն Սաֆարի Սաֆարյան (հունվարի 11, 1959, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)աշխարհագրական գիտությունների թեկնածու
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլեն Սաֆարյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 11-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանում։ 1966-1976 թվականներին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, իսկ 1976-1981 թվականներին սովորել է Երևանի Պետական Համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։
1981-1989 թվականներին եղել է Ինժեներագեոդեզիական հետախուզումների և նկարահանումների հայկական պետական ինստիտուտի ինժեներ, իսկ 1985-1989 թվականներին՝ Վանաձորի արշավախմբի պետ։
1989 թվականին ընտանիքով տեղափոխվել է Արցախի Հանրապետություն և անցել աշխատանքի «Հայինժնախագիծ» ինստիտուտի Ստեփանակերտի բաժնում որպես սեկտորի պետ։
Եղել է Արցախի Հանրապետության Կառավարությանն Առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն։
2015 թվականին եղել է Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս[1]։
Աշխարհագրական գիտությունների թեկնածու է[2], հեղինակ 24 գիտական հոդվածների, համահեղինակ 1 գրքի և Արցախի Հանրապետության Ատլաս։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտ». shushi-tech.com. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.