Վիլեն Աստվածատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլեն Աստվածատրյան
Ծնվել էմայիսի 19, 1933(1933-05-19)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 19, 2006(2006-07-19) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1956)
Մասնագիտությունմանկաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1968)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա
Պարգևներ

Վիլեն Արմենի Աստվածատրյան (մայիսի 19, 1933(1933-05-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2006(2006-07-19), Երևան, Հայաստան), հայ բժիշկ, մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից (1986 թվականից՝ ՌԴ ԲԳԱ), ՀՀ ԲԳԱ (1998) անդամ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1976)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլեն Աստվածատրյանի հուշատախտակը Երևանի Պուշկինի 31 հասցեում

1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որից հետո աշխատել է Երևանի № 2 մանկական հիվանդանոցում[1]։ 1970-1974 թվականներին եղել է ԵԲԿԻ մանկաբուժության, 1974 թվականից՝ ԵՊԲՀ մանկաբուժության № 1 ամբիոնների վարիչ, 1973-1975 թվականներին՝ ուսումնական գծով պրոռեկտոր, 1975-1987 թվականներին՝ ռեկտոր, 1998 թվականից, միաժամանակ՝ Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնի ղեկավար։ ՀՀ մանկաբույժների գիտական ընկերության նախագահ (1976 թվականից), Մանկաբույժների համամիութենական ընկերության նախագահության անդամ (1974-1991), ՀԽՍՀ բուհերի ռեկտորների խորհրդի փոխնախագահ, Երեխաների և դեռահասների առողջության պահպանման ընկերակցության փոխնախագահ (1998 թվականից)[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլեն Աստվածատրյանն ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է։ Նրա աշխատանքները վերաբերում են երեխաների ռևմատիզմին, արյան, երիկամների, լյարդի, հիվանդություններին, լեղուղիների բորբոքային հիվանդությունների, վերին շնչուղիների վիրուսային ինֆեկցիաների բուժման և կանխարգելման ժամանակ ինտերֆերոնի և նրա խթանիչների ազդեցության, բրոնխաթոքային պաթոլոգիայով հիվանդ երեխաների իմունոլոգիական ցուցանիշների ուսումնասիրություններին[1]։

Վիլեն Աստվածատրյանն առաջինն է նկարագրել երեխաների պարբերական հիվանդությունը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1976 թ.)
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981 թ.)
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան
  • Մխիթար Հերացու անվան մեդալ[3]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկական հիվանդություններ, Ե., 1975 թ.
  • Առողջ մանուկ, Ե., 1982 թ.
  • Բժշկական էթիկա, Ե., 1984 թ. (համահեղինակ)։
  • Կլինիկական մանկաբուժություն, Ե., 1987 թ.
  • Восполительные заболевания желчных путей у детей, Е., 1971 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 41. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Բացվեց հուշատախտակ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.