Վիլդշպիտցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլդշպիտցե
գերմ.՝ Wildspitze
Rakouske alpy 3.jpg
Վիլդշպիտցեն հյուսիսից
Տեսակ լեռ
Երկիր Ավստրիա
Վարչատարածքային միավոր Տիրոլ
Աշխարհագրական
տեղադրություն
Ավստրիա Ավստրիա
Լեռնաշղթա Էցտալյան Ալպեր
Լեռնային համակարգ Ալպեր
Բարձրություն (ԲԾՄ) 3768[1]
Հարաբերական
բարձրություն
2261 մետր
Առաջին վերելք 1848
##Վիլդշպիտցե (Ավստրիա)
RedMountain.svg
Կոորդինատներ: 46°53′7.0000001008019″ հս․ լ. 10°52′2.0000000992027″ ավ. ե. / 46.885277777805775656° հս․. լ. 10.867222222249779406° ավ. ե. / 46.885277777805775656; 10.867222222249779406
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Վիլդշպիտցե (գերմ.՝ Wildspitze, թարգմանաբար նշանակում է Վայրի բարձունք, 3768 մ[2]), լեռ Ավստրիայում, Էցտալյան Ալպերի ու Հյուսիսային Տիրոլի ամենաբարձր գագաթը։ Տեղակայված է Վայսկամ (Weißkamm) լեռնազանգվածում։

Վիլդշպիտցեից հյուսիս տեղակայված է Տաշախֆերներ (Taschachferner) սառցադաշտը, հարավ-արևելքում՝ Ռոֆենկարֆերներ (Rofenkarferner) սառցադաշտը։ Լեռն ունի երկու գագաթ՝ հարավային (3768 մ[3], այլ տվյալներով՝ 3770 մ[4][5]) և հյուսիսային (3765 մ[6]

Վիլդշպիտցեի գագաթը նվաճելու առաջին գրանցված փորձը եղել է 1847 թվականին, երբ Հերման և Ադոլֆ Շլագինտվեյտները հասել են հավանաբար մինչև 3,552 մ բարձրության լեռան հյուսիսարևելյան կողմից։ Վիլտշպտցեի գագաթն առաջինը բարձրացել է Լեանդեր Կլոտցը (Leander Klotz) 1848 թվականին[7]: Բարձրանալը դժվար չէ, բայց խոչընդոտներ կարող են առաջացնել սառցի ճեղքվածքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peakbagger.com
  2. Austrian map
  3. Bundesamt für Eich- und Vermessungswesen, Austrian Map online
  4. The Austrian Alpine Club's Alpine Club map of the Ötztal Alps
  5. Walter Klier, Ötztaler Alpen: ein Führer für Täler, Hütten und Berge, Rother, Munich, 14th print, 2006.
  6. Bergsteiger, January 2001, page 25.
    Richard Goedeke: 3000er in den Nordalpen., Bruckmann Verlag, Munich, 2004, ISBN 978-3-7654-4746-4, page 93.
  7. Klier, W. Alpenvereinsführer Ötztaler Alpen. Мюнхэн 1995. С. 355. ISBN 3-7633-1123-8
Վիլդշպիտցեն արևմուտքից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]