Jump to content

Վիենի մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիենի մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՎիեն[1][2]
Հասցեplace Saint-Maurice
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Grenoble-Vienne? և Roman Catholic Archdiocese of Vienne?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածSaint Maurice?
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Saint-Maurice de Vienne Վիքիպահեստում
cathedraledevienne.com

Վիենի Մայր տաճար (ֆր.՝ Cathédrale Saint-Maurice de Vienne), միջնադարյան կաթոլիկ տաճար է Վիեն քաղաքում։ Այն Սուրբ Մորիսին նվիրված եպիսկոպոսական հնագույն 7 նահանգների և Վիենի արքեպիսկոպոսական թեմի աթոռ է, մինչ վերացումը հաստատված ըստ 1801 թ.-ի համաձայնագրի։ Այսօր ծառայում է որպես Գրենոբլ-Վիենի թեմի տաճար։ Ներկայիս կառույցը կանգնեցված է 1130 թ.-ից, դասակարգվել է Ֆրանսիայի ազգային ժառանգության պատմական հուշարձանների կայք ցանկում։

Կառուցման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակված է, որպես Բուրգունդյան թագավոր՝ Բոսո Պրովանսի գերեզմանատեղ 887 թ.-ին, չկան հետքեր նախկին եկեղեցական շենքերի վայրից։ Վիենի Մայր տաճարի շինարարությունը փաստագրված է Արքեպիսկոպոս Լեջերի (Archbishop Léger) պաշտոնավարման ժամանակ 1030-1070-ական թթ.-ին։ Պահպանված եկեղեցու շինարարությունը սկսվել է Late Romanesque-ի ոճով մոտավորապես 1130 թ.-ին։ Կառուցվել է ավելի երկար ժամանակաշրջանում, իրականացվել են մի շարք փոփոխություններ և ընդարձակումեր,ապա օծվել է 1251 թ.-ի ապրիլի 20-ին Հռոմի պապ՝ Իննոկենտիոս IV-ի կողմից (անգլ.՝ Pope Innocent IV): Ներկայիս շենքը բազալիկ է 3 միջանցքներով և մեկ խորանով, բայց չկան ամբուլատորիա և տրանսպետներ, 315 ոտնաչափ երկարությամբ, 118 ոտնաչափ լայնությամբ և 89 ոտնաչափ բարձրությամբ։ Սակայն քանդակագործական ձևավորումը խիստ վնասվել է Հուգենոտյան ուժերի պատճառով՝ բարոն Ֆրանսուա դը Բոմոնի կողմից 1562 թ.-ին Ֆրանսիայի կրոնական պատերազմների ընթացքում:Ֆրանսիական հեղափոխությունից հետո Վիենի եպիսկոպոսությունը լուծարվել է և նախկին եկեղեցին դարձել է պարզ ծխական եկեղեցի, իսկ շրջակա շենքերը ժամանակավորապես ծառայել են որպես ամբարներ կամ զորանոցներ և ի վերջո քանդվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.cathedraledevienne.fr/

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիենի մայր տաճար» հոդվածին։