Վիգեն Գևորգյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վիգեն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 2000 |
Ծննդավայր | Ակունք, Արագածոտնի մարզ, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 7, 2020 (19 տարեկան) |
Վիգեն Տիգրանի Գևորգյան (դեկտեմբերի 27, 2000, Ակունք, Արագածոտնի մարզ, Հայաստան - նոյեմբերի 7, 2020), ՀՀ ԶՈՒ ծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից[1], «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգեն Գևորգյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Ակունք գյուղում։ 2006 թվականին հաճախել է Թալինի թիվ 1 հիմնական, ապա՝ 2015 թվականին՝ ավագ դպրոց, որտեղ էլ ավարտել է ուսումը 2018 թվականին։ Նույն տարում ընդունվել և մեկ տարի սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետում[2], ապագա տնտեսագետ էր[3]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգեն Գևորգյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2019 թվականի հուլիսի 24-ին՝ ծառայության անցնելով ԼՂՀ «Մարտունի 3» զորամասում որպես 1-ին հրաձգային գումարտակի նռնականետային դասակի ՀԱՆ-17 նռնականետի 4-րդ հաշվարկի հրամանատար[4]։
44-օրյա պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիգեն Գևորգյանը գտնվում էր հոսպիտալում, երբ սկսվեց պատերազմը։ Չսպասելով դուրսգրման՝ սեպտեմբերի 29-ին, շտապում է առաջնագիծ[5]։ Նա իրենց ստորաբաժանման կազմով անմիջապես պաշտպանության է անցել զորամասի պաշտպանության հատվածում, կատարել իրենց առաջադրված խնդիրները։
Հոկտեմբերի 5-ին գումարտակի կազմով մեկնել են Ջրականի շրջան, անցնելով պաշտպանության Դաշքեսանի ուղղությամբ, փայլուն կատարել է իր առջև դրված մարտական խնդիրները։ Հոկտեմբերի 9-ին մասնակցել է Դուլդուլ բարձունքում մղվող ծանր մարտերին, որպես նռնականետի հրամանատար՝ կատարել է իր խնդիրը։
Հոկտեմբերի 10-ին ստորաբաժանման կազմում մասնակցել է «9-րդ կիլոմետր» կոչվող տեղամասում մղվող պաշտպանական մարտերին։
Նոյեմբերի 1-ից ստորաբաժանման հետ պաշտպանական մարտեր է մղել Մարտունու մատույցներում, մասնակցելով Կոհակ բարձունքի ուղղությամբ մղվող մարտերին։ Օրեր շարունակ դիմագրավել են հակառակորդի մեծածավալ ուժերի հարձակումներին, կանխել նրանց ներխուժումը Մարտունի քաղաք։
Նոյեմբերի 7-ին Կոհակ կոչվող տեղամասում ստորաբաժանման կազմով մարտ են մղել, Վիգեն Գևորգյանը վերջին ճիգերն է գործադրել իր առջև դրված խնդիրը կատարելու ուղղությամբ, սակայն հակառակորդի արձակած հրետանային կրակի արկից ստացել է մահացու բեկորային վիրավորում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2021 թվականի հունիսի 16-ի հրամանագրով Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելու գործում ցուցաբերած արիության համար Վիգեն Գևորգյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։
- 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վիգեն Գևորգյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի և ընկերների նախաձեռնությամբ տպագրվել է «Հոգիս՝ ձեզ վահան» գիրքը, որտեղ հավաքված են նրա ընկերների, մտերիմների հուշերը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 27-ին իր ծննդյան օրը Թալինի երաժշտական դպրոցում[5]։
Հուղարկավորվել է Թալինի պանթեոնում։