Jump to content

Վեց թագավորների նկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեց թագավորների նկար
տեսակֆրեսկո
նկարիչանհայտ
տարի8-րդ դար
գտնվում էՔասր Ամրա
Ծանոթագրություններ

«Վեց թագավորների նկար», որմնանկար Քասր Ամրա ամայի ամրոցում՝ ժամանակակից Արևելյան Հորդանանի տարածքում։ Որմնանկարը հանդիսանում է այս համալիրի առավել հայտնի որմնանկարներից, որոնք մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Վեց թագավորների նկարը թվագրվում է 710 և 750 թվականներին, և ենթադրվում է, որ գրվել է իշխող ընտանիքի՝ Օմայյան խալիֆայության պատվերով[1]։

Չեխ գիտնական Ալոիս Մուսիլը՝ որմնանկարների առաջին բացահայտողը[2]:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասր Ամրա անապատային ամրոցը, որը գտնվում է ժամանակակից Հորդանանի արևելքում, կառուցվել է VIII դարի երկրորդ քառորդում խալիֆ Ալ Վալիդ II-ի կողմից և պարունակում է մի քանի պատի որմնանկարներ։ Վեց թագավորների նկարը գտնվում է արևմտյան մասի հիմնական պատի հարավային ծայրամասում[3]։

Նկարը զգալիորեն վնասվել է, պատկերների մեծ հատվածները բացակայում են։ Պատկերված են վեց մարդ, կանգնած երկու շարքում, ձեռքերն առաջ մեկնած և ափերը դեպի վեր բարձրացված։ Ձախի չորս պատկերների վրա պահպանվել են հունարեն և արաբերեն լեզուներով մակագրությունները[3]։

  • Կեսար՝ տիտղոս, որը նշանակում է Բյուզանդիայի կայսրեր
  • Ռոդերիխ՝ վեստգոթերի թագավորի անունը (ներկայիս Իսպանիա)։
  • Խոսրով՝ Սասանիդների դինաստիայի մի քանի շահնշահների անունը (ներկայիս Իրան)։
  • Նադժաշներ՝ Աքսումի արքա՝ Ասխամայի արաբացված անունը (ներկայիս Եթովպիա)։

Մնացած երկու այլ գործիչների պատկերները բացահայտված չեն։ Վեց թագավորների հետ միասին, նույն պատին, պատկերված է մի կին՝ Νίκη (հին հունարեն՝ Հաղթանակ) մակագրությամբ։ Հակառակ պատին պատկերված է գահին նստած մի տղամարդ, որի վրա գրված է մարդու օրհնությունը, սակայն նրա անունը չի պահպանվել[4]։

Քասր Ամրա անապատային ամրոցը,  որմնանկարների գտնվելու վայրը:

Ավերված ճարտարապետական համալիրը հայտնի էր տեղի ազգերին, բայց արևմուտքի համար այն բացահայտել է չեխ գիտնական Ալոիս Մուսիլը, որը ավստրիացի նկարիչ Ալֆոնսո Միլիխի հետ միասին, ձեռնամուխ է եղել 1898 թվականի պեղումներին[2]։ Նրանք պատից հանել են մի հատված (այժմ գտնվում է Բեռլինի իսլամական արվեստի թանգարանում), դրանով ուժեղացնելով մնացած որմնանկարների վնասումը[5][6]։ Ընդ որում, Մուսիլը նկարագրել է դեռևս չվնասված որմնանկարը իր «Քասր Ամրա» աշխատանքում (1907 թ.), այդ թվում նախնական վիճակի վերականգնում (տես աջից), որը կատարվել է նրա վրաորմնանկարի շրջանագծի, և արձանագրությունների ճանապարհով[7]։

Վնասված գրքի 1907 թվականի վերարտադրություն[8]

Մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկության բացակայության պատճառով պատկերները մեկնաբանությունը շատ տարբեր է։ Այսպես, բրիտանացի արվեստագետ Պատրիցիա Բեյկերը(անգլ.՝ Patricia Baker) գտնում է, որ Հաղթանակ մակագրությունը նշանակում է խալիֆայի գերակայությունը իր թշնամիների վրա[9]։ Ամերիկյան Մետրոպոլիտեն թանգարանից Բեթսի Ուիլյամս (անգլ.՝ Betsy Williams) ենթադրում է, որ նկարներում պատկերված իշխանները խնդրագրով դիմել են խալիֆին[8]։ Գերմանացի վիմագիր Մաքս վան Բերհեմը և ճարտարապետության պատմաբան բրիտանացի Քեպել Քրեսուելը պնդում են, որ վեց տիրակալները խորհրդանշում են իսլամի համար թշնամուն հաղթածներին[10]։ Գերմանացի իրանագետ Էրնստ Հերցֆելդը օմայյականների որմնանկարը համարում էր սասանյան «Երկրի թագավորները» նկարի նմանակը, որը գտնվում է Քերմանշահում և նկարագրված էր Յակութ ալ-Համավիի տոպոնիմիկական «Մուջամ ալ Բուլդանի» բառարանում[10]։ Ֆրանսիացի արվեստաբան Օլեգ Գրաբարը հնարավոր է համարում, որ Օմեյյաների գերդաստանը դրանով իրեն կոչել է բոլոր նվաճված դինաստիաների հետևորդն[1][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Drayson, 2006, էջ 121
  2. 2,0 2,1 Khouri, 1990
  3. 3,0 3,1 Drayson, 2006, էջ 117
  4. Drayson, 2006, էջ 119
  5. Fowden, 2004, էջ 12
  6. Fowden, 2004, էջ 203
  7. Fowden, 2004, էջեր 203–204
  8. 8,0 8,1 Williams, 2012
  9. Baker, 1980
  10. 10,0 10,1 Grabar, 1954, էջ 185
  11. Grabar, 1954

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Baker, Patricia (1980). «The Frescoes of Amra». Saudi Aramco World. Vol. 31, no. 4. էջեր 22–25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
  • Drayson, Elizabeth (2006). «Ways of Seeing: The First Medieval Islamic and Christian Depictions of Roderick, Last Visigothic King of Spain». Al-Masaq. 18 (2): 115–128. doi:10.1080/09503110600863443. ISSN 0950-3110.
  • Fowden, Garth (2004). Qusayr 'Amra: Art and the Umayyad Elite in Late Antique Syria. University of California Press. ISBN 978-0-520-92960-9. (глава 7 «The Six Kings»)
  • Grabar, Oleg (1954). «The Painting of the Six Kings at Quṣayr 'Amrah». Ars Orientalis. 1: 185–187. JSTOR 4628994.
  • Khouri, Rami (1990). «Qasr'Amra». Saudi Aramco World. Vol. 41, no. 5. էջ 33.
  • Williams, Betsy (2012 թ․ ապրիլի 12). «Qusayr 'Amra». The Metropolitan Museum of Art.