Վերջնական արտադրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերջնական արտադրանք, արտադրական որևէ օղակի (ձեռնարկություն, միավորում, ճյուղ են) որոշակի ժամանակաշրջանում (սովորաբար մեկ տարում) ստեղծած արտադրանքը, որը տվյալ օղակում ընթացիկ արտադրանքի սպառման չի ենթարկվում։ Ընկերության վերջնական արտադրանքը նրա ապրանքային արտադրանքն է, ճյուղինը՝ տարեկան ապրանքային արտադրանքը՝ հանած նրա կազմի մեջ մտնող ձեռնարկությունների միմյանց մատակարարած և տվյալ տարում սպառած աշխատանքի առարկաները (հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ են), ամբողջ նյութական արտադրության վերջնական արտադրանք՝ վերջնական հասարակական արդյունքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 417