Վերոնիկա Սամվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վերոնիկա Սամվելյան
Ծնվել էհունվարի 26, 1924(1924-01-26) (100 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ,  Հայաստան և  Ավստրալիա
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947)
Մասնագիտությունդեղաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ
Պարգևներ

Վերոնիկա Մինասի Սամվելյան (հունվարի 26, 1924(1924-01-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1986):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Սամվելյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։ 1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965-1998 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության Սրտաբանության ինստիտուտի դեղաբանության և ախտաբանական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։ 1998 թվականից բնակվում է Ավստրալիայում։

Աշխատանքները վերաբերում են խոլինոլիտիկ, հակաջղաձգային, տեղային անզգայացնող, հակաառիթմիային ազդեցության նոր դեղանյութերի որոնման խնդիրներին։ Առաջարկել է «Էնտեպալ» սարքը՝ գործնական բժշկության մեջ պարկինսոնիզմի, խոցային հիվանդության և կրծքային հեղձուկի բուժման համար։ Բացահայտել է ՆՕՔԻ-ում սինթեզված դիֆիզոպրոնիլ պատրաստուկի հակաայտուցային ակտիվությունը և անռիթմության բուժման համար կիրառել տրիմեկաին[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1978 թ.)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 140 գիտական հոդվածների և երկու մենագրության[3]։

  • Экспериментальная терапия отека головного мозга, Е., 1981[4].
  • Пироликапинновый антиаритмический препарат, улучшающий кровоснабжение миокарда, Е., 1985.
  • Лоштак белый, Е., 1989(համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. Ер., 1998. 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Վերոնիկա Սամվելյանի կենսագրությունը ru.hayazg.info կայքում
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  4. «Библус - Экспериментальная терапия отека головного мозга (Самвелян Вероника Минасовна)». www.biblus.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)