Վերելք կուսակցություն
Արտաքին տեսք
Վերելք կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Ալեքսան Մինասյան |
Հիմնադիր | Ալեքսան Մինասյան |
Հիմնադրված | Մարտի 2, 2021 |
Կայք | verelq.com |
Վերելք կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն։ Այն հիմնադրվել է 2021 թվականի մարտի 2-ին և ներկայումս գլխավորում է Ալեքսան Մինասյանը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը ստեղծվել է 2020-2021 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ՝ Մոնթե Մելքոնյանի ռազմական քոլեջի հիմնադիր և նախկին տնօրեն Ալեքսան Մինասյանի կողմից[2]։ Ներկայումս կուսակցությունը Ազգային ժողովում որևէ քաղաքական ներկայացուցչություն չունի և գործում է որպես արտախորհրդարանական ուժ։ Կուսակցությունը հաստատել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը կոչ է անում ազգային միասնության, կրթության, տնտեսության զարգացման և զինված ուժերի ամրապնդման գործում ներդրումներ կատարել[3][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Վերելք» կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի և ժամի, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթների մասին հայտարարություն - Հայտարարություններ - Հայաստանի ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք». www.azdarar.am.
- ↑ ««Կգա ժամանակը՝ թող դատվեն նրանք, ովքեր մեզ հասցրին այս վիճակին». գնդապետ Ալեքսան Մինասյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
- ↑ ««Եթե մեկը կգտնվի, որ կասի, թե ես մի զինվոր եմ բաց թողել, մի լիտր բենզին եմ վաճառել՝ ես Հայաստանից կգնամ». Լեգենդար զինվորականը խոստանում է հավաքել փշրանքները ու ստեղծել մեր երազած հայրենիքը | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
- ↑ «Վերելք». Վերելք. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.