Ալեքսան Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալեքսան Մինասյան | |
![]() | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | հասարակական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 20, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ալեքսան Գրիգորի Մինասյան (մարտի 20, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, նախկին ռազմական գործիչ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, Վերելք կուսակցության հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսան Գրիգորի Մինասյանը ծնվել է 1956 թվականին՝ Երևանում։ Ավարտել է Սիմակ Սահակյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1975-1977 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ 1983-1987 թվականներին որպես հերթափոխի պետ աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում։ 1987-1989 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որից հետո նշանակվել է նույն հաստատության փոխտնօրեն։
1994 թվականին Ալեքսան Մինասյանը հիմնադրել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը և նշանակվել պետ[1]։
1996 թվականին կատարել է հայակական բանակի պարաշյուտադեսանտային առաջին թռիչքը, նույն թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտի պետ։
1997–2000 թվականներին սովորել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Համազորային Ակադեմիայում[2], ավարտել կարմիր դիպլոմով, ստացել է ոսկե մեդալ։
2001 թվականին Մոսկվա քաղաքում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։
2003 թվականին գնդապետի կոչումով զորացրվել է ՀՀ զինված ուժերից։
2003 թվականից զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հիմնադրել է «Հետախույզների միավորում» սոցիալական հասարակական և «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունները։
2017 թվականից աշխատում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում որպես ռազմական գծով փոխտնօրեն։
2021 թվականին հիմնադրել է «Վերելք» քաղաքական կուսակցությունը։
Մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։
Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Воспитанники училища имени Монте Мелконяна заняли 3-е место на международных состязаниях | 24news»։ 24news.am (ռուսերեն)։ Վերցված է 2020-12-16
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ԱԼԵՔՍԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ»։ www.anunner.com (ամհարերեն)։ Վերցված է 2020-12-16
- ↑ ««Խնդիրը ուսադիրը չէ, այլ էական են մարդկային փոխհարաբերությունները». Ալեքսան Մինասյան»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2020-12-16
- ↑ «թեկնածուներ | Հայաստան 2021»։ armenia2021.com։ Վերցված է 2020-12-16