Վերդենի ճակատամարտի հուշամեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերդենի ճակատամարտի հուշամեդալ
ֆր.՝ Médaille commémorative de la bataille de Verdun
Изображение орденской планки
Նշանաբանֆր.՝ On ne passe pas
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Տեսակհուշամեդալ և campaign medal?
Կարգավիճակչի հանձնվում
Վիճակագրություն
Պարամետրերբրոնզ, տարամագիծ 27մմ
Հիմնադրման ամսաթիվնոյեմբերի 20, 1916
Հերթականություն
 Médaille de Verdun Վիքիպահեստում

Վերդենի ճակատամարտի հուշամեդալ (ֆր.՝ Médaille commémorative de la bataille de Verdun, այլ աղբյուրներում օգտագործվում է նաև «Վերդենի համար» անվանումը[1])․ ոչ պաշտոնական շքանշան, որը սահմանվել է 1916 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանսիայի Վերդեն քաղաքի քաղաքային խորհրդի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի Վերդենի ճակատամարտի մասնակիցներին պարգևատրելու համար։ Ոչ պաշտոնական մեդալ է։ Այս շքանշանը կրելու իրավունք ունեն միայն ֆրանսիական կամ դաշնակից բանակների այն վետերանները, որոնք 1914 թվականի հուլիսի 31-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը ծառայել են ռազմաճակատի Վերդենի հատվածում՝ Արգոնի անտառի և Սեն-Միյելի միջև, ենթարկվել են թնդանոթային ռմբակոծման (բացառությամբ օդային ռմբակոծության ենթարկվածների)[2]։

Վերդենի քաղաքային խորհրդի նույն որոշմամբ ստեղծվել է «Ոսկե գիրք», որը գտնվում է քաղաքային խորհրդի շենքում, և որում գրանցվել են այս մեդալով բոլոր պարգևատրվածները[2]։

Չնայած իր ոչ պաշտոնական կարգավիճակին, Վերդենի ճակատամարտի հուշամեդալը Ֆրանսիայի ամենապատվավոր ռազմական պարգևներից մեկն է համարվում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Игорь Гусев Ордена и медали. — Москва: АСТ, 2020. — 192 с. — ISBN 978-5-17-114817-1 (ռուս.)
  2. 2,0 2,1 «La médaille de Verdun». Site de la Communauté de Verdun et de la Ville de Verdun (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  3. Nouvelles recherches sur la Grande Guerre / Jacques Maillard (éditeur). — 2022. — 187 p. — ISBN 978-2-37397-073-9 (ֆր.)