Վերա Շատրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Շատրովա
Ծնվել էնոյեմբերի 4, 1918(1918-11-04)
ԾննդավայրՇիմքենտ, Սիրդարիայի շրջան, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 14, 2008(2008-10-14) (89 տարեկան)
Մահվան վայրԵկատերինբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանShirokorechenskoe Cemetery
ԿրթությունՊետական կառավարման ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Yuriy Vasil'ev?
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Վերա Շատրովա (ռուս.՝ Шатрова, Вера Михайловна, նոյեմբերի 4, 1918(1918-11-04), Շիմքենտ, Սիրդարիայի շրջան, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 14, 2008(2008-10-14), Եկատերինբուրգ, Ռուսաստան), խորհրդային թատրոնի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Շատրովան ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 4-ին, Չիմկենտում։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներա-տնտեսագիտական ինստիտուտի` տնտեսագիտության ֆակուլտետը, մասնակցել է ուսանողական ներկայացումների։ Ինստիտուտից հետո աշխատել է Մոսկվայի քաղաքային վարչությունում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարհանվել է Ուրալ, ընկել է Չելյաբինսկ, որտեղ տեղի Սպայի տանը խաղացել է սիրողական ներկայացումներ։

1944-1945 թվականներին աշխատել է Չելյաբինսկի ֆիլհարմոնիայում։ 1945-1949 թվականներին խաղացել է Օրենբուրգի դրամատիկական թատրոնում։ 1945-1949 թվականներին ծառայել է Բրյանսկի Ա. Տոլստոյի անվան դրամայի մարզային թատրոնում։

1950-2007 թվականներին եղել է Սվերդլովսկի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Խաղացել է ավելի քան 300 դեր։

Ընտրվել է Սվերդլովսկի քաղաքային խորհրդի պատգամավոր (1968-1973)։ Եղել է Համառուսական թատերական միության Սվերդլովսկի մասնաճյուղի նախագահի տեղակալ և խորհրդի անդամ։

Մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 14-ին[1]։ Թաղված է Եկատերինբուրգի Շիրոկոնչեսկի գերեզմանատանը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ(13.09.1956)[2]:
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ(1969)։
  • «Պատվո նշան» շքանշան (1981)։
  • Դրամատիկական և երաժշտական թատրոնի, անսամբլի և նվագախմբի համամիութենական փառատոնի 1-ին աստիճանի դիպլոմ (1957)։
  • «Բռավո-2000» փառատոնի «Եվ վարպետություն, և ներշնչանք» մրցանակ` արվեստին մատուցած բարձր ծառայության համար (2001)[3]։

Աշխատանք թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Մալյուգինի «Հին ընկերներ»` Տոնյա
  • Լ. Տոլստոյի «Լուսավորության պտուղները»` Զվեզդինսկայա
  • Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»` Կատարինա
  • Շեքսպիրի «Անտոնիո և Կլեոպատրա»` Կլեոպատրա
  • Ա. Օստրովսկու «Անօժիտը»` Լարիսա Օգուդալովա
  • Ա. Օստրովսկու «Տաղանդները և երկրպագուները»` Նեգինա
  • Մ. Գորկու «Սոմով և ուրիշներ»` Լիդիա
  • Ի. Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում»` Նատալյա Պետրովնա
  • Վ. Շուկշինի «Էներգետիկ մարդիկ»` Վերա Սերգեևնա
  • Ջ. Պատրիկի «Սիրելի Պամելա»` Պամելա
  • Վ. Պերուանսկու «Կիկիմորա»` Աննա Կոնստանտինովա
  • Շեքսպիրի «Համլետ»` Հերտրուդ
  • Ա. Կասոնի «Ծառերը կանգնած են մեռնում»` տատիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Скончалась народная артистка России Вера Шатрова». ТВ Культура, 15.10.2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Указ Президиума Верховного Совета РСФСР от 13 сентября 1956
  3. Премия «И мастерство, и вдохновение…», Свердловское отделение СТД Российской Федерации

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]