Վերա Մատվիենկոյի խմբավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերա Մատվիենկոյի խմբավորում, գնչուական հանցավոր կազմակերպություն, որը գործել է Բելոկալիտվինսկի և Ռոստովի մարզի հարակից տարածքներում 2001 թվականին, զբաղվել կողոպուտով և տարեցների սպանությամբ։

Խմբավորման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Մատվիենկոն, ով փաստացի գլխավորել է մադասպանների խմբավորումը, ծնունդով Սարատովից էր։ Նա առաջին ամուսնուց, ում լքել և տեղափոխվել է Ռոստովի մարզ, ունեցել է յոթ երեխա[1]։ Այնտեղ նա ծանոթացել է նախկինում սպանության համար դատապարտված Գավրիլ Բելիկովի հետ և դարձել նրա սենյակակիցը։ Ամուսնու բարեկամները անվանել են նրան «Լյալյա»։ Մատվիենկոն ունեցել է կոպիտ բնավորություն և նրան ճանաչողների համոզմամբ տիրապետել է հիպնոսի տեխնիկային[2]։

Խմբավորման մեջ են մտել տասը անդամներ, որոնցից ինը ազգությամբ գնչու են եղել, տասներորդը մտավոր հետամնացությամբ տառապող տեղաբնիկ Նիկոլայ Տուգուշևն էր։ Ավազակախմբի թիրախն են եղել Բելոկալիտվինսկի շրջանի և Ռոստովի մարզի հարակից տարածքներում բնակվող միայնակ տարեցները[2]։ Իրենք՝ ավազակները, բնակվել են Կոկսովի գյուղական համայնքում՝ Պերվոմայսկի 6 հասցեում[1]։

Հանցագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունիսի 9-ին խմբավորման մի քանի անդամներ թալանել են Կաշարսկի շրջանի Նովոպոկրովսկի գյուղի Պոպովների ընտանիքը։ Ավազակների կողոպուտը դարձել է 7850 ռուբլին, կաշվե բաճկոնը, ժամացույցը և չորս զույգ նասկիներ[1]։

2001 թվականի նոյեմբերի 3-ին ավազակները կրկին թալանել են թոշակառուին։ 2001 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կոկսովում Վլադիմիր Կովտունենկոյի կողմից ծեծվել և թալանվել է 80-ամյա թոշակառու։ Գնչուները նրա գլխին պայուսակ են հագցրել, հրել մահճակալին, ծածկել են ծածկոցով և սկսել են ծեծել՝ գումար պահանջելով։ Նրանք տարել են ողջ ալյումինե սպասքը և 860 ռուբլի[2]։

Մեկ ամիս անց՝ 2001 թվականի դեկտեմբերի 12-ին, խմբավորման անդամները թալանել և դաժանորեն սպանել են Բելոկալիտվինսկի շրջանի Լենինի գյուղակում բնակվող, 1928 թվականին ծնված թոշակառուին։ Գիտակցության չգալով՝ կինը, ում գնչուները տանջանքների են ենթարկել շիկացած արդուկով, մահացել է տեղի հիվանդանոցում։ Հանցագործները գողացել են արժեքավոր իրեր, անգամ հին բրոնզե խաչը։ Դեպքից մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 13-ին, նույն գյուղակում հանցագործները թալանել են մեկ այլ թոշակառուի, ով մահացել է երեք օր անց՝ տանջանքներից։ Նույն օրը խմբի մյուս մասը Տացինսկի շրջանի Ժիրնովում կատարել է ճիշտ նույն հանցագործությունը[2]։ Այս բոլոր երեք սպանությունների ժամանակ ավազակները գումար չեն հափշտակել, այլ միայն մի քանի թանկարժեք իրեր։ Հանցագործության վայրից նրանք տարել են անգամ պահածոները[1]։

Այս երեք պատահաների դեպքում ավազակները անցկացրել են նախնական տեղանքի զննում։ Կարեկից տարեց տիկնայք երեխաների հետ եղած գնչուներին իրենք են հրավիրել իրենց տուն, իսկ նրանք տեղեկանալով անհրաժեշտ տեղեկությունը՝ արդյոք այցելում են իրենց բարեկամները, ավազակախմբում կատարում էին լրտեսի գործառույթներ։ Ավելին՝ Մատվիենկոն, ով իր ծանոթ Ֆաթիմա Նիկոլաենկոյի հետ մասնակցել է հետախուզության, անձամբ մասնակցել է հարձակումներին և տանջել տարեցներին[2]։

Խմբավորումը գործել է Ռոստովի մարզի մի քանի շրջաններում, որի արդյունքում իրավապահ մարմինները չեն կարողացել չեզոքացնել նրանց։ Դեկտեմբերի 16-ին Մորոզովսկի շրջանի Ալեքսեև գյուղակի ավազակները կրկին սպանել են 72-ամյա թոշակառուի։ Ռոստովսկի շրջանի բնակիչների մեջ խուճապ է սկսվել։ Նրանց ձերբակալելու համար ներգրավվել են կազակական ստորաբաժանումներ, ովքեր գիշերով հսկել են գյուղական համայնքների փողոցները։ Տեղի բնակիչները, ովքեր վաղուց կասկածել են տեղի գնչուներին, կարող էին սկսել էթնիկական պատկանելիության վրա հիմնված անկարգություններ, բայց ավազակներին ժամանակին ձերբակալելը դադարեցրել է դա[2]։

Ձերբակալություն, հետևանքներ և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին սպանությունից մի քանի օր անց ավտոմեքենան, որտեղ գտնվել են Բելիկովը, Մատվիենկոն և խմբավորման անդամներ Վլադիմիր Կովտունենկոն և Գավրիլա Իվաշենկոն, կանգնեցվել է Պետական ճանապարհային անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից։ Ավտոմեքենայի զննման ընթացքում հայտնաբերվել է բրոնզե խաչը, որը նման է սպանություններից մեկի դեպքի վայրից կորածին։ Կովտունենկոյից բացի բոլորը ձերբակալվել են։ Սկզբնական շրջանում նրանց դեմ հստակ ապացույցներ չեն եղել, բայց շուտով Մատվիենկոն և Նիկոլաենկոն ճանաչվել են ողջ մնացած տուժածների կողմից։ Բացի այդ, հանցագործություններից մեկի վայրում հայտանաբերվել է Վերա Մատվիենկոյի մատնահետքը։ Այդ ամենից հետո ավազակները սկսել են ցուցմունք տալ իրար դեմ և բացահայտել իրենց բոլոր հանցակիցներին։ Հաջորդ օրը Մորոզովսկ քաղաքում ձերբակալվել են Կովտունենկոն և իր խորթ եղբայր Միխայիլ Սավենկոն։ Մատվիենկոն փորձել է հավատացնել, որ խմբավորման պարագլուխ եղել է Կովտունենկոն, սակայն նա իր հերթին հավատացրել է հակառակը։ Վերջինի ցուցմունքը հաստատել են նաև խմբավորման մյուս անդամները։ Ձերբակալվել են ժ նաև Իվաշենկոյի սենյակակիցը՝ անչափահաս Լիդիա Չենտոլայը, իր քույր Ռաիսա Իվաշենկոն և Նիկոլայ Տուգուշևը։ Խմբավորման անդամներից մեկը՝ Մատվիենկոյի ավագ որդի Սերգեյը, ով ոտքերով ծեծել է տարեցներին, կարողացել է թաքնվել։ Իր ճակատագրի մասին ոչինչ պարզ չէ։ Խմբավորման ամենավերջին անդամը ձերբակալվել է 2002 թվականի մայիսի 1-ին Շախտի քաղաքում[2]։

Ավազակախմբի գործունեության արդյունքում տեղի է ունեցել 17 կողոպուտ և ավազակային հարձակումներ և 7 սպանություններ։ 2002 թվականի հոկտեմբերի 10-ին Ռոստովսկի շրջանի դատարանը կայացրել է դատավճիռ՝ Իվաշենկոն և Կովտունենկոն դատապրտվել են ցմահ ազատազրկման, Մատվիենկոն՝ 22 տարի ազատազրկման[3], Գավրիլա Բելիկովը (Մատվիենկոյի ամուսինը)՝ 13,5 տարի բանտարկման, Ֆատիմա Նիկոլայենկոն՝ 12 տարվա, Միխայիլ Սավիենկոն՝ 10 տարվա, Ռաիսա Իվաշենկոն՝ 9 տարվա, Լիդիա Չենտոլայը՝ 8 տարվա, Յան Յուրչենկոն՝ 5 տարվա, իսկ Նիկոլայ Տուգուշևը՝ 3 տարվա ազատազրկման։

Վլադիմիր Կովտունենկոն և Գավրիլա Իվաշենկոն փոխադրվել են Սոլ-Իլեցկ քաղաքի «Սև դելֆին» անվանմամբ հատուկ ռեժիմի գաղութ[4]։

Կալանքի տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերին «Կառավարական տուն» ամսագրում հայտնվել է Վլադիմիր Կովտունենկոյի նամակը, որում հանցագործը նամակագրություն էր խնդրել․ «Վլադիմիր, 40 տարեկան, ցմահ պատիժ եմ կրում։ Այսհանգամանքներով պայմանավորված՝ ոչինչ ավելին, քան ընկերական շփումն ու կարեկցումը, չեմ կարող ոչինչ առաջակել այն կանանց և աղջիկներին, ովքեր ինձ պես միայնակ են, Փնտրում եմ նրանց, ում շփումը անհրաժեշտ է օդի պես։ Նա, ով կարողանում է խոսելուց զատ նաև լսել մյուսներին, ով ունի որևէ բան ասելու։ Կպատասխանեմ բոլորին առանց բացառությունների։ Տարիքն էական չէ»[5]։

2022 թվականի տվյալներով Իվաշենկոն և Կովտունենկոն «Սև դելֆին» գաղութում շարունակում են կրել Ռոստովի շրջանային դատարանի կողմից նշանակված ցմահ ազատազրկման պատիժը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Карамышева Людмила. (2002 թ․ հոկտեմբերի 17). «Табор уходит в «зону»». Труд. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Документальный фильм «Дьяволица» из цикла «Криминальная Россия»
  3. «Убийцам стариков дали пожизненное заключение». // ՌԻԱ Նովոստի. 2002 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Наши подопечные. Ковтуненко Владимир Владимирович». // Фонд «Русская Берёза». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «(PDF) Позывные - or.fsin.su · Все участники успешно прошли курс юридической грамотности . ... новостные выпуски». dokumen.tips (պարսկերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.