Jump to content

Վերարտադրողական իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերարտադրողական իրավունքներ
Ենթակատեգորիամարդու իրավունքներ Խմբագրել Wikidata
Մասն էՍեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ, reproductive health and rights Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էՖեմինիզմ, կանանց առողջություն Խմբագրել Wikidata

Վերարտադրողական իրավունքներ, վերարտադրողականության և սեռական առողջության հետ կապված օրինական իրավունքների և ազատությունների մի մասն են, որոնք տարբեր կերպ են հասկացվում և տարբեր կերպ են ամրագրված աշխարհի տարբեր երկրներում[1]։

Վերարտադրողական իրավունքները կարող են ներառել ստորև նշվածներից մի քանիսը կամ բոլորը. օրինական և անվտանգ աբորտի իրավունք, ծնելիության վերահսկման իրավունք, որակյալ վերարտադրողական առողջության խնամք ստանալու իրավունք և կրթության և տեղեկատվության հասանելիության իրավունք՝ տեղեկացված և ազատ վերարտադրողական ընտրությունները հնարավորություն տալու համար[2]։ Վերարտադրողական իրավունքները կարող են ներառել նաև հակաբեղմնավորման և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին կրթության իրավունքը, ինչպես նաև հարկադիր ստերիլիզացումից, աբորտից և հակաբեղմնավորիչից ազատվելը, ինչպես նաև պաշտպանությունը սեռի վրա հիմնված պրակտիկաներից, ինչպիսիք են կանանց սեռական օրգանների խեղումը և տղամարդկանց սեռական օրգանների խեղումը[1][2][3][4]։

Վերարտադրողական իրավունքների հիմնախնդիրը որպես մարդու իրավունքների տեսակ սկսեց մշակվել 1968 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային կոնֆերանսում[3] Կոնֆերանսի արդյունքներից մեկը ոչ պարտադիր հռչակագիրն էր, ըստ որի ծնողներն իրավունք ունեն ընտրելու, թե քանի երեխա են ուզում ունենալ ևինչ հաճախականությամբ[3][5]։։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության արհեստական ընդհատման օրինականացված ընդդիմախոսները «վերարտադրողական իրավունքներ» տերմինը համարում են էվֆեմիզմ՝ հօգուտ աբորտի հույզերը ցրելու համար։ Կյանքի ազգային իրավունք կազմակերպությունն անվանել է «վերարտադրողական իրավունքներ» հորինված տերմին, որը ծածկագրում է «աբորտի իրավունք» հասկացությունը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Cook, Rebecca J.; Mahmoud F. Fathalla Advancing Reproductive Rights Beyond Cairo and Beijing(անգլ.) // [[International Family Planning Perspectives|]] (International Perspectives on Sexual and Reproductive Health) : journal. — International Family Planning Perspectives, Vol. 22, No. 3, 1996. — Т. 22. — № 3. — С. 115—121. doi:10.2307/2950752
  2. 1 2 Amnesty International USA (2007). «Stop Violence Against Women: Reproductive rights». SVAW. Amnesty International USA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 1 2 3 Freedman, Lynn P.; Stephen L. Isaacs Human Rights and Reproductive Choice(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — Studies in Family Planning, Vol. 24, No. 1, 1993. — Т. 24. — № 1. — С. 18—30. doi:10.2307/2939211
  4. «Template». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  5. «Proclamation of Teheran». International Conference on Human Rights. 1968. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «THE CHOICE "THAT DARE NOT SPEAK ITS NAME"». 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերարտադրողական իրավունքներ» հոդվածին։