Վերարկու բաճկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերարկու- բաճկոնը մարմնի վերին հատվածի համար նախատեսված նորաձև հագուստ է։ Բաճկոնները սովորաբար ունեն երկար թևքեր և բաց են առջևի հատվածում, փակված են կոճակների, կայծակնաճարմանդների, ձուլակների, գոտու կամ դրանցից մի քանիսի համադրությամբ։ Մյուս հնարավոր առանձնահատկություններն են մանյակները, ուսագոտիներն և գլխարկները։

Տղամարդը կրում է Ջուլիան Ֆլաթի կողմից նախագծված վերարկու, 1900

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերարկու» բառը հագուստի ամենավաղ կատեգորիայի բառերից մեկն է անգլերենում, որը կրում էին դեռ Վաղ միջնադարում։ (Տե՛ս նաև Հագուստի տերմինաբանություն)։ Օքսֆորդի անգլերեն բառարանը թարգմանում է իր coat բառը ժամանակակից իմաստով մինչև 1300 թվականը, երբ գրվում էր որպես որպես cote: Վերարկու բառը ծագում է հին ֆրանսերենից, ապա լատիներեն cottus բառից։ Այն ծագում է Պրոտո-հնդեվրոպական բառից՝ որպես բրդյա հագուստ[1]։

Անգլերենում վաղ ժամանակներում վերարկուն հասկացվում էր որպես մետաղյա օղակերով գործված հագուստ (մետաղյա օղակներով տունիկա, որը ովորաբար ծնկի կամ սրունքի երկարություն ուներ)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան և վերածննդի դարաշրջանի վերարկուն (ընդհանրապես պատմաբանների կողմից սովորաբար արտասանվում էր որպես cote), միջին երկարության թևքերով տղամարդկանց հանդերձանք էր, որը հարմարեցված էր գոտկատեղին և կոճկվում էր առջևի մասում[3]։

Մինչև տասնութերորդ դարը վերարկուները սկսել էին փոխարինել թիկնոցներին որպես արտաքին հագուստ, և մինչև քսաներորդ դարի կեսերը բաճկոն և վերարկու տերմինները մարդիկ սկսեցին շփոթել վերջին շրջանի ոճերում։

Վերարկուներ, կոստյումներ և բաճկոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին վերարկուները բաժանվում էին ենթավերարկուների և վերարկուների։ «Ենթավերարկու» տերմինն այժմ հնագույն է, բայց նշում է այն փաստը, որ վերարկու բառը կարող է լինել ինչպես արտահագուստ, այնպես էլ ներքին վերարկու։ Այնուամենայնիվ, վերարկու տերմինը սկսել է նշանակել ոչ թե կոստյում, այլ պարզապես վերարկու։ Վերարկու բառի ավելի հին գործածումը կարելի է գտնել «վերարկու հագնել և փողկապ կրել»[4] արտահայտության մեջ, ինչը չի նշանակում, որ կրողն ունի վերարկու։ Ո՛չ ֆրակ, ո՛չ երկար բաճկոն կամ տնային բաճկոն չեն նշանակում վերարկուի տեսակներ։ Իրոք, վերարկուն կարող է մաշվել ֆրակի վերին մասում։ Դերձակների արվեստանոցում բոլոր տեսակի վերարկուներ կարող դերձակին անվանում են վերարկու պատրաստող։ Նմանապես, ամերիկյան անգլերենում սպորտային վերարկու տերմինն օգտագործվում է բաճկոնի տեսակը նշելու համար, որը չի կրվում որպես արտահագուստ (բրիտանական անգլերենում սպորտային բաճկոն)։

Բաճկոնն ավանդական տերմին է, որը սովորաբար օգտագործվում է որպես կարճ ներսի վերարկուի հատուկ տեսակ[5]։ Ժամանակակից բաճկոնների երկարությունը մինչև ոտքի ազդրի չափ է, մինչդեռ հին բաճկոններն, ինչպիսիք են ֆրակները, սովորաբար ունեն ծնկների չափսի երկարություն։ Ժամանակակից բաճկոնը, որը կրում են կոստյումի հետ, սովորույթի համաձայն բրիտանական անգլերենով կոչվում է պիջակ (կամ կոստյում), իսկ ամերիկյան անգլերենով՝ կանացի արձակ լայն վերարկու։ Ամերիկյան տարբերակը հազվադեպ է օգտագործվում։ Ավանդաբար, տղամարդկանց մեծամասնությունը հագնում էին վերարկու և կրում փողկապ, չնայած որ 1960-ականներից աստիճանաբար նվազեց նրանց տարածումը աշխարհում։ Քանի որ զբոսանքի համար նախատեսված բաճկոնը (բրիտանական անգլերենում գծավոր տաբատով մաշված սև բաճկոն) և ընթրիքի բաճկոնը (ամերիկյան անգլերենով սմոքինգ) հիմնականում նույնն են, դերձակները սովորաբար երկուսն էլ անվանում են բաճկոնի և կոստյումի հատուկ տեսակներ։

Վերարկուն նախատեսված է որպես մաշված արտահագուստ, և այն հիմնականում օգտագործում են բացօթյա վայրերում, հատկապես Բրիտանիայում։ Կարճ վերարկուն մի փոքր ավելի կարճ է[6]։ Այնպիսի վերարկուները, ինչպիսիք են բաճկոնները, և ամենօրյա կոստյումները, մի փոքր ավելի երկար են կտրված, քան վերարկուի ներսի հատվածը։

Վերարկուի երկարությունը տարբերվում է. հաճախակի հանդիպում են հորթի կաշվից պատրաստված բաճկոններ[7]։ Վաղ 1970-ական թվականներին ծնկի չափսով կարված վերարկուները համապատասխանում էին մինի կիսաշրջազգեստներին՝ որպես «մաքսի» չափս։

Ամերիկյան և բրիտանական անգլերենով խոսող մարդիկ երբեմն կոստյում և բաճկոն բառերն օգտագործում են մեկը մյուսի փոխարեն[8]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ և 19-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց վերարկու (կոստյում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակներից մի քանիսը դեռևս կրում են։ Նկատենք, որ այս ժամանակաշրջանում նշված են միայն տարբեր տեսակի կոստյումներ, իսկ վերարկուները բացառված են։

Կանանց վերարկուներ (բաճկոններ)[խմբագրել | խմբագրել կոդը]

50-ականներից երեկոյան վերարկու դիզայներ Սիբիլ Քոննոլի կողմից
  • Բասկան (կանացի բաճկոն), 1870-ական թվականների ծնկի երկարությամբ կանանց վերարկու է։
  • Սփենսերը (կանացի բրդյա կարճ բաճկոն), 1790-ական թվականների բաճկոն է, որը նման է տղամարդկանց բաճկոնին, և վաղ 19-րդ դարում ընդունվել է որպես կանացի կարճ բաճկոն։
  • Ռեդինգոտը վերարկուի տեսակ է, անունն առաջացել է անգլերեն «ձիարշավի վերարկու» բառից։

Ժամանակակից վերարկու[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարկու և բաճկոն տերմիններն օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Ժամանակակից «բաճկոն» և «վերարկու» բառերը հաճախ որպես տերմիններ փոխարինվում են մեկը մյուսով, չնայած «վերարկու» տերմինը հակված է օգտագործվելու ավելի երկար հագուստներ նշելու համար։ Ժամանակակից վերարկուները ներառում են.

  • Բրիտանական տաք վերարկու
  • Չեսթերֆիլդի վերարկու
  • Թիկնոց վերարկու
  • Duffel coat
  • Բրդյա տաք բաճկոն
  • Անձրևից պաշտպանող վերարկու կամ մակինտոժ
  • Անջրանցիկ վերարկու

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Home : Oxford English Dictionary». www.oed.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Encarta». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Goldentul, Zhanna; University of Louisville (2009). Coats:A discussion of garment, evolution, and identity. էջ 4. ISBN 978-1-109-30027-7. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  4. McGraw-Hill Dictionary of American Idioms and Phrasal Verbs (2002)
  5. Oxford English Dictionary. (1989) 2nd ed. jacket, n. "...a short coat without tails..."
  6. Oxford English Dictionary. (1989) 2nd ed. overcoat, n. "A large coat worn over the ordinary clothing..."
  7. Christopher Booker (1980) The Seventies
  8. Oxford English Dictionary, Oxford University Press, 1971