Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդ
Philip Dormer Stanhope, 4th Earl of Chesterfield
Philip Stanhope, 4th Earl of Chesterfield.PNG
Դրոշ
Հաագայում Անգլիայի դեսպան
1728 - 1732 թթ.
Իռլանդիայի փոխարքա
1745 - 1746 թթ.
Իռլանդիայի պետական քարտուղար
1746 - 1748 թթ.
 
Քաղաքացիություն՝ Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Կուսակցություն՝ Վիգեր
Կրթություն՝ Թրինիթի Հոլ
Մասնագիտություն՝ դիվանագետ, գրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1694 թ. սեպտեմբերի 22
Ծննդավայր Լոնդոն
Վախճանի օր 1773 թ. մարտի 24
Վախճանի վայր Լոնդոն
Հայր Ֆիլիպ Սթենհոփ
Մայր Էլիզաբեթ Սթենհոփ
Ամուսին Melusina von der Schulenburg, Countess of Walsingham
Զավակներ Ֆիլիպ Սթենհոփ

Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդ (անգլ.՝ Philip Dormer Stanhope, 4th Earl of Chesterfield, սեպտեմբերի 22, 1694({{padleft:1694|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - մարտի 24, 1773({{padleft:1773|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող։ 1728-1732 թթ. զբաղեցրել է Հաագայում Անգլիայի դեսպանի պաշտոնը, եղել է Իռլանդիայի փոխարքա (1745–1746), 1746- 1748 թվականները եղել է պետական քարտուղար։ Այնուհետև հեռանում է պետական կառավարման գործերից հետզհետե ավելացող խլության պատճառով։ Մահացել է 1773 թ. մարտի 24-ին Լոնդոնում։

Չեսթերֆիլդն իր կյանքի ընթացքում հետաքրքրվել է գրականությամբ ու թատրոնով, եղել է մի շարք երևելի գրողների ընկերն ու հովանավորը։ Որպես գրող ճանաչում է ստացել հետմահու, երբ հրատարակվել են ապօրինի զավակ՝ Ֆիլիպ Սթենհոփին ուղղված նրա նամակները («Նամակներ որդուս», 1774)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 SNAC