Վետտերլինգ պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վետտերլինգ պատկերասրահ
Տեսակթանգարանի շենք և արվեստի պատկերասրահ
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրՍտոկհոլմ
Հիմնադրվել է1978
Կայքwetterlinggallery.com
Քարտեզ
Քարտեզ

«Wetterling Gallery»[1] (շվեդ.՝ Wetterling Gallery, Stockholm), շվեդական Ստոկհոլմ քաղաքում գտնվող արվեստի պատկերասրահ, որը բացվել է 1978 թվականին[2] Բյորն Վետտերլինգի նախաձեռնությամբ, մասնագիտացած է Շվեդիայի ժամանակակից արվեստի բնագավառում, այստեղ ցուցադրվում են գեղանկարչական աշխատանքներ, նկարներ, քանդակներ և արվեստի գործերի ինստալյացիաներ, կապված է ամերիկյան բեմարվեստի հետ, մասնակցում է «Art Miami», «Art Brussels» և «Armory Show» միջազգային տոնավաճառներին, համագործակցում է ամերիկացի ժամանակակից արվեստագետ Ջեյմս Ռոզենկվիստի հետ։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արվեստի «Wetterling Gallery» պատկերասրահը բացվել է Ստոկհոլմում, 1978 թվականին։ Պատկերասրահի շենքը գտնվում է Կունգստրեդգորդեն (Kungsträdgården) պարկում, որը ստեղծվել է որպես այգի, բայց սկզբում եղել է արքայական զվարճանքի (բարոկկո ոճով) պարտեզ, իսկ հետագայում դարձել է քաղաքացիների համար զվարճանքի հանրաճանաչ վայր։ Պատկերասրահի հիմնադիրը Բյորն Վետտերլինգն էր, ով դեռ 1970-ականների վերջին սկսեց ցուցադրել ոչ միայն գեղանկարներ, նկարներ և քանդակագործական կոմպոզիցիաներ, այլև ինստալյացիաներ պատկերասրահի սրահներում։ Ավելի ուշ պատկերասրահն իր մասնաճյուղն ուներ նաև Գյոթեբորգում «Wetterling Gallery Showroom in Gothenburg»:

2019 թվականի դրությամբ պատկերասրահում ներկայացված էին շուրջ երկու տասնյակ միջազգային և շվեդ արվեստագետներ։ Եվրոպական կառույցը սերտ կապեր ունի ամերիկյան բեմարվեստի հետ՝ ցուցադրելով համակցված գեղանկարչության և փոփ արվեստի աշխատանքները, իր գոյության տարիների ընթացքում նրա ցուցասրահներում ներկայացվել են Ֆրենկ Սթելլի և Ջեյմս Ռոզենկվիստի աշխատանքները։ Պատկերասրահի հետ համագործակցում են նաև նկարիչները՝ Ռոբերտ Ռաուշենբերգը և Էդ Ռուշը, բացի այդ, շվեդական պատկերասրահը համագործակցում է Նյու Յորքի Գագոսյան պատկերասրահի հետ։ Wetterling պատկերասրահը ամեն տարի փորձում է մասնակցել չորս արվեստի միջազգային ցուցահանդեսների։ Այն կանոնավոր կերպով ցուցադրում էր իր հեղինակներին «Art Miami», «Art Brussels» և «Armory Show» արվեստի տոնավաճառներում։ Ինքը Բյորն Վետտերլինգը համարվում է արվեստի կոլեկցիոներ։ Բացի այդ, նա մշակում է իր սեփական դիզայներական նախագծերը։ Հիմնադիրը ԱՄՆ-ի հետ կապը բացատրում է նրանով, որ «Նյու Յորքը լավագույն քաղաքն է աշխարհում, երբ խոսքը գնում է արվեստի մասին, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ»։ 2018 թվականի մայիսի կեսերից մինչև հունիսի վերջը, պատկերասրահի ցուցասրահներում անցկացվեց Լինդա Բեյքստրոմի (ծն.` 1982) «Linda Baeckstroem — The World’s End» անհատական ցուցահանդեսը։ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատկերասրահում կազմակերպվում է նկարիչ Ալեն Ջոնսի (ծնվել է 1937 թվականին) «Allen Jones — 80 Not Out!» անհատական ցուցահանդեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ирина Кулик Мещанский процесс вошел в искусство: Открылась "Арт-Москва" // Коммерсантъ. — 2005. — № 94. — С. 21.
  2. Tan Ern Ser, Wang Jennifer, Yeoh Brenda S. A Tourism Management And Policy: Perspectives From Singapore. — World Scientific, 2002. — С. 192. — 368 с. — ISBN 9789814489966

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Wetterling Gallery - Stockholm / Sweden: Public Institution». artfacts.net (անգլերեն). Artfacts. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.