Վեներա Գանեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վեներա Գանեևա
Ծնվել էմարտի 24, 1955(1955-03-24) (66 տարեկան)
Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԿազանի Նազիբ Ժիգանովի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Պատվո շքանշան, Բարեկամության շքանշան,
և People's Artist of the Republic of Tatarstan

Վեներա Ախատովնա Գանեևա (թաթ.՝ Венера Әхәт кызы Ганиева, մարտի 24, 1955(1955-03-24), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], խորհրդային և ռուսական թաթար օպերային երգչուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ[2], Թաթարստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կազանում, երաժշտական ընտանիքում։ Հայրը հարմոն էր նվագում, մայրը երգում էր հյուրեր ունենալիս[1]։ Ավարտել է Գ. Իբրահիմովի անվան № 89 թաթարական դպրոցը, որտեղ երգել է դպրոցական երգչախմբում և «Սազ» համույթում Ռիֆկատ Գումերովի ղեկավարությամբ։ Ավարտել է Աուխադեևի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի դասարանը (մանկավարժ՝ Կ. Զ. Շչերբինինա)[4] և Կազանի պետական կոնսերվատորիան 1982 թվականին (դասավանդողներ՝ Վ. Ա. Լազկո և Ն. Կ. Դաուտով)[4][4]։ 1982 թվականից եղել է Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատարուհի[3]։

Առաջին անգամ հանդես է եկել Ն. Կ. Դաուտովի ներկայացման մեջ՝ Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայում գնչուհի Ֆրակսիտայի դերով։ Խաղացել է նաև Ի. Կալմանի «Գնչու դերասան» օպերետում։ Առաջին լուրջ աշխատանքը Մարֆայի դերն էր Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Կայսերական հարսնացու» բեմադրությունում։ Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում Ջիլդայի դերը կատարելու համար արժանացել է նիդերլանդական Գաուդա քաղաքի թերթերի գովասանքին, Նիդերլանդներում հյուրախաղերի ժամանակ այդ դերերգը կատարել է 15 անգամ, նիդերլանդական լրատվամիջոցները առանձնահատուկ նշել է նաև «Տրավիատայում» Վիոլետայի դերի կատարումը։ Գանեևայի խաղացանկում շատ են եղել թաթար դասականների ստեղծագործությունները, նա նաև համագործակցել է մի շարք թաթար ժամանակակից կոմպոզիտորների (Ռ. Ախիյարովա, Ռ. Կալիմուլլին, Լ. Բատիր-Բուլգարի, Ռ. Զարիպով, Վ. Ուսմանով) և բանաստեղծների հետ (Ռ. Վալեև, Ռ. Մինուլլին, Ռ. Խարիս)։ Միակ սոպրանո մենակատարուհին էր Է. Գրիգի «Պեր Գյունտ» ներկայացման մեջ, ինչպես նաև կատարել է Ֆ. Ամիրովի «Հազար ու մի գիշեր» և Լ. Լյուբովսկու «Ասք Յուսուֆի մասին» բալետների սոպրանոյի խրթին դերերգերը[4]։

Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Բելգիայում, Հունգարիայում, Ամերիկայում, Թուրքիայում, Մալազիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Չեխիայում, Բուլղարիայում և Կիպրոսում։

Հայտնի դերեր.

  • Ջիլդա («Ռիգոլետտո», Ջ. Վերդի)
  • Վիոլետա («Տրավիատա», Ջ. Վերդի)
  • Մարֆա («Կայսերական հարսնացու», Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով),
  • Ռոզինա («Սևիլյան սափրիչ», Ջ. Ռոսինի),
  • Ձյունանուշիկ («Ձյունանուշիկ», Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով),
  • Զայտունա («Բանաստեղծի սերը», Ռ. Ախիյարովա),
  • Գուլնազ («Կկվի ճիչը», Ռ. Կալիմուլլին),
  • Ալտինչեչ («Ալտինչեչ », Ն. Գ. Ժիգանով)[1][4]։

1999 թվականից եղել է Կազանի մշակույթի և արվեստի համալսարանի երաժշտական արվեստի ֆակուլտետի մեներգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ Եղել է հանրապետական վոկալային մրցույթների ժյուրիի անդամ, բարեգործական համերգների մասնակից, «Սաբանտույ» և «Կուրբան Բայրամ» ամենամյա տոների հյուր, որոնք անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Չելյաբինսկում, Արխանգելսկում, Մուրմանսկում[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթարստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1992)
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1995)
  • Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայի անվան պետական մրցանակի դափնեկիր (1997)
  • Թաթարստանի Հանրապետության բարեկամության շքանշան (2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Венера Ганеева: «Стас Михайлов и Салават – их можно сопоставить»» (ռուսերեն)։ Бизнес Online։ 2015-03-22։ Վերցված է 2018-04-10 
  2. Биографическая энциклопедия. Ганеева Венера Ахатовна (ռուս.)
  3. 3,0 3,1 «Венера Ганеева: «Не буду скрывать - к корпоративам отношусь очень хорошо»» (ռուսերեն)։ Бизнес Online։ 2012-09-02։ Վերցված է 2018-04-10 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Ганеева Венера Ахатовна» (ռուսերեն)։ Казанский театральный музей։ Վերցված է 2018-04-10 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Татарский энциклопедический словарь. Казань, Институт Татарской энциклопедии АН РТ, 1999.
  • Татарская энциклопедия. Казань, Институт Татарской энциклопедии АН РТ, 2002-14.
  • Ольга Иванычева. «Венера Ганеева: Татарстану нужна своя «Фабрика звезд». «Казанские ведомости», 24.03.2011, Выпуск № 41