Վենեդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վենեդներ (լատ․ Venedi, Veneti), սլավոն, ցեղերի (հավանաբար արմատական ճյուղի) հնագույն անվանումը։ Հիշատակվում են մ․ թ․ I դարից։ Ըստ որոշ անտիկ հեղինակների, Վենեդները բնակվել են Վիսլա գետի ափերին և Բալթիկ ծովի առափնյա շրջաններում, իսկ ըստ Պևտինգերյան քարտեզի՝ Կարպատներից հյուսիս և Ատորին Դանուբի մերձակայքում։ Պլինիոս Ավագն ու Տակիտոսը, որոշ վերապահությամբ, Վենեդներին համարել են սարմատներ, իսկ գոյթական պատմիչ Ցորդանոսը (VI դար)՝ սլավոններ։ VII—VIII դարերի սահմանագծում Վենեդները հավանաբար մասամբ գաղթել են արևելք և ձուլվել արևելյան սլավոններին։ Միջին դարերում գերմանացիները սլավոններին անվանել են wenden, winden։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 364