Վելիզար Դիմիտրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելիզար Դիմիտրով
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1979(1979-04-13)[1][2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Պեռնիկ, Բուլղարիա
Հասակ 177 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1990—1998 Բուլղարիա Մինոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—2000 Բուլղարիա Մինոր 28 (6)
1999—2000  Բուլղարիա Լիտեքս 0 (0)
2000—2001 Բուլղարիա Լոկոմոտիվ (Սոֆիա) 2 (0)
2001—2002 Բուլղարիա Մարեկ 35 (14)
2002—2008 Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) 139 (52)
2008—2013 Ուկրաինա Մետալուրգ 91 (14)
Ազգային հավաքական
2002—2010 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական 31 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վելիզար Կոստադինով Դիմիտրով (բուլղար․՝ Велизар Костадинов Димитров, ապրիլի 13, 1979(1979-04-13)[1][2][3], Պեռնիկ, Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2002-2010 թվականներին նա խաղացել է Բուլղարիայի ազգային հավաքականում և անցկացրել 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելիզար Դիմիտրովն իր կարիերան սկսել է հայրենի Պեռնիկ քաղաքի «Մինոր» ակումբում։ 1999 թվականին մի քանի ամիս վարձավճարով «Լիտեքսում» անցկացնելուց հետո տեղափոխվել է Սոֆիայի «Լոկոմոտիվ»[4]։

2001 թվականին Դիմիտրովը տեղափոխվել է «Մարեկ»[4]։

2002 թվականից խաղացել է Սոֆիայի ԲԿՄԱ-ում[4]։ Այդ թիմի կազմում նա ճանաչվել է 2003 թվականի Բուլղարիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ ԲԿՄԱ-ի կազմում 2003 և 2008 թվականներին դարձել է Բուլղարիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, ԲԿՄԱ-ում անցկացրել է 103 հանդիպում և դարձել 30 գոլի հեղինակ[5]։

2008 թվականի ամռանը Վելիզար Դիմիտրովը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»[6]։ Այդ թիմում իր նորամուտը նշել է 2008 թվականի հուլիսի 19-ին «Կարպատների» հետ խաղում (1-0)[7]։ «Մետալուրգի» կազմում առաջին գոլը խփել է 2008 թվականի օգոստոսի 9-ին «Խարկով» ակումբի հետ խաղում (3-0)[8]։

2014 թվականի հունվարի 8-ին Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը հայտարարել է Վելիզար Դեմիտրովի խաղացողի կարիերան ավարտելու մասին[9]։

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելիզար Դեմիտրովը նորամուտը Բուլղարիայի ազգային հավաքականում նշել է 2002 թվականի նոյեմբերի 20-ին։ Եվրոպայի առաջնության 2004 թվականի եզրափակիչ հատվածում նա երկու հանդիպում է անցկացրել[5]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի որդի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 «Velizar Dimitrov - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Велизар Димитров - болгарский футболист, полузащитник - биография, фото, видео». biozvezd.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Велизар Димитров — игрок донецкого «Металлурга»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Украина — Металлург Д (Донецк) — Карпаты (Львов) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  8. «Украина — Металлург Д (Донецк) — Харьков (Харьков) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Металлург» Д: четыре потери, два продления и три новичка Football.ua

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելիզար Դիմիտրով» հոդվածին։