Վարձակալը (վեպ)
| Վարձակալը | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ձև | վեպ |
| Հեղինակ | Ռութ Պրավեր Ջաբվալա |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | անգլերեն |
| Հրատարակչություն | Ջոն Մյուրեյ |
| Հրատարակվել է | 1960 |
Վարձակալը (անգլ.՝ The Householder), 1960 թվականին գրված վեպ, որի հեղինակն է Ռութ Փրաուվեր Ջհաբվալան[1]։ Այն Փրեմ անունով մի երիտասարդ տղայի մասին է, որն իր կյանքի առաջին փուլից` ուսանողից, անցել է երկրորդ` տան վարձակալի փուլին։ Գիրքը կրթական վեպ է, որի գլխավոր հերոսը զարգացնում է իր միտքն ու բնավորությունը` մանկությունից հասունություն անցնելով տարբեր փորձությունների միջով[2]։
Վարձակալը վեպի` ֆիլմի համար վերամշակումը թողարկվել է 1963 թվականին, և Ջհաբվալան սկսել է իր կարիերան որպես սցենարիստ` համահեղինակելով ֆիլմի սցենարը Ջեյմս Այվորիի հետ[3] : Դա նաև Այվորիի ռեժիսորական դեբյուտն էր, ինչպես նաև` առաջին համագործակցությունը Իսմաիլ Մերչանթի հետ[4][5]։ Վերջիվերջո Ջհաբվալան Օսկար մրցանակ է ստացել Մերչանթի և Այվորիի հետագա երկու արտադրանքների` «Տեսարանով սենյակ» և «Հովարդս Էնդ» ֆիլմերի սցենարների համար։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փրեմ
- Ինդուս` Փրեմի կինը
- Փրեմի մայրը
- Պարոն Խաննա` այն քոլեջի տնօրենը, որտեղ դասավանդում է Փրեմը
- Տիկին Խաննա
- Պարոն Չադդհա` Պատմության ուսուցիչ
- Պարոն Սոհան լալ` Մաթեմատիկայի ուսուցիչ
- Ռայ` Փրեմի ավագ դպրոցի ընկերը
- Հանս Լովե Կիտտի և Մոհամեդ` Հնդկաստանում ապրող սպիտակ մարդիկ և նրանց սպասավորը
- Պարոն Սեիգլ` Պրեմի տանտերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ M. Q. Khan; Bijay Kumar Das (2007 թ․ հունվարի 1). Studies in Postcolonial Literature. Atlantic Publishers & Dist. էջ 153. ISBN 978-81-269-0763-2.
- ↑ Nagendra Kumar Singh (2005). Society and Self in the Novels of R.P. Jhabvala and Kamala Markandaya. Sarup & Sons. էջեր 52–53. ISBN 978-81-7625-615-5.
- ↑ Indian Women Novelists in English. Sarup & Sons. 2005 թ․ հունվարի 1. էջեր 66–. ISBN 978-81-7625-576-9.
- ↑ The Householder(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ The Householder overview at Merchant Ivory website