Վարդյոհյուս
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Վարչական միավոր | Վարդյո |
Երկիր | Նորվեգիա |
Կառուցված | 1300 |
Պատվիրող | Հակոն V Սուրբ |
Վերահսկվում է | Նորվեգիա |
Կայք | nordnorge.com/en/?News=63 |
Vardøhus festning Վիքիպահեստում |
Վարդոհյուսը ամենահյուսիսային ամրոցն է աշխարհի և միևնույն ժամանակ ամենաարևելյանըը Նորվեգիայում[1]։ Այն գտնվում է Վարդյո քաղաքում՝նորվեգական Ֆինմարկ պրովինցիայում։ Տեղակայված է Վարդոյա կղզում, Բարենցի ծովի Վարենհեր-Ֆյոդրի ելանցքում՝Ռուսաստանի սահամանի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է Հակոն հինգերորդի նախաձեռնությամբ, այն մշտապես գտնվել է թենորվեգական, թե ռուսական ազդեցության տակ[2]։ Հակոն Հինգերորդի կառուցված ամրոցը գրեթե չի ենթարկվել փոփոխությունների։ Այն կառուցված է եղել ութանկյուն աստղի տեսքով։ Այն թվով երրորդ ամրոցն է Վարդյոում։ 1326 թվականին այստեղով է անցել Ռուսաստանի և Նորվեգիայի սահմանը։ 1340 թվականին նորվեգացի արքեպիսկոպոսները սկսեցին ամրապնդել նորվեգական ազդեցությունը ամրոցի վրա։ 1597—1600 թվականներին Բորիս Գոդունովը տարածքային պահանջներ ամրոցի և Լապլանդիայի նկատմամբ։
Պատերազմի տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 15-20 նորվեգական զինվորներ են տեղափոխվում Վարդոհյուս։ Դրա հետևում կանգնած էր Նորվեգական կազմակերպությունը։ Այստեղ պահվում էին նաև գերմանացի գերեվարված զինվորները՝ մեծ մասամբ Կրիգսմարին նավի անձնակազմը։ Կրիգսմարին նավը զավթվել էր Նորվեգիայի հարավում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ։ Վարդոհյուսի վրա գրոհուն են ֆաշիստական օդային ուժերը, նորվեգացին կարողանում են խոցել օդաչուներից մեկին հրետանու միջոցով ։ Այնուամենայնիվ Նորվեգական կազմակերպությունը տանուլ է տալիս մարտը՝ դառնալով ամենավերջին նորվեգական ամրոցը, որ վայր դրեց զենքերը[3]։ Գերմանացիները այն միանգամից չգրավեցին, այնուհետև սկսվում է ՛՞Դրոշների կռիվը՛՛ [4]: Վերմախտի զիվորները կախում էին իրենց դրոշը ։ Երբ նրանք լքում էին ամրոցը, նորվեգացիները այրում էին այն և կախում իրենց՝ Վարդոհյուսյանը։ Մի քանի տարի անընդմեջ շարունակվում է Վարյոյի և ամրոցի շրջափակումը։ Մինչև իրենց նահանջը գերմանական զորքերը այրում են քաղաքը։ Վարդոհյուսը այդքան էլ չի տուժում, այնուամենայնիվ կարիք է ունենեւմ վերանորոգման։
Հետպատերազմյան շրջան 1945—1947 թվականներին Վարդոհյուսը վերածվում է բանտի։ Այստեղ պահվում են կոլլաբորացիոնիստները։ Այնուհետև Վարդոհյուսին վերադարձվում է ամրոցի տիտղոսը; Այժմ Վարդոհյուսը միակ հյուսիսային ամրոցն է, որը պարտավոր է հրավառություն տալ տոնական օրերին։ Բացի այդ այստեղ ողջունում են արևը, երբ արևը ծագում է հորիզոնում երկար հյուսիսային գիշերից հետո։ Վարդոհյուսը Ֆինմարկի ֆյուլկայում գործարարական միավոր՝ Նորվեգիայի ամենահյուսիսային շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (yas@norge.ru), Orlov Iaroslav. «Самая северная крепость в мире | NORGE.RU - вся Норвегия на Русском». www.norge.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Stagg 1952: p. 61-65
- ↑ Fjeld 1999, p. 212
- ↑ Fjeld 1999, p. 213
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդյոհյուս» հոդվածին։ |
|