Վարդի թերթերից մուրաբա
Ենթատեսակ | flower jam? |
---|---|
Rose petal jam Վիքիպահեստում |
Վարդի թերթերից մուրաբա, աղանդերի տեսակ, որը ստանում են վարդագույն կամ կարմիր վարդի թերթիկները շաքարավազի հետ եփելուց։ Տարածված է Արևելյան երկրներում, հաճախ հանդիպում է Եվրոպայում (Ֆրանսիայում, Իտալիայում), Պորտուգալիայում[1]։ Թուրքական խոհանոցում անվանվում է «գյուլբեշեկեր»[2][3]։
Խոհարարության մեջ օգտագործելու համար հատկապես պիտանի են՝ Rosa ×damascena, Rosa gallica, Rosa ×alba, Rosa ×centifolia[4] տեսակները, կարող են օգտագործվել նաև խորշոմավոր մասրենու[5], մայիսյան մասրենու և այլ տեսակների տերևները[6]։
Մուրաբան պատրաստելու համար կտրում են ծաղկաթերթիկների ստորին սպիտակ մասը, հեռացնում են չորացածները, մաղելով կամ թափահարելով աառանձնացնում են ծաղկափոշին։
Պատրաստված թերթիկները լվանանում են սառը ջրով։ Ծաղկաթերթերից, ջրից և շաքարավազից եփում են օշարակ, որի մեջ բնական գույնը պահպանելու և շաքարապատումից խուսափելու համար ավելացնում են կիտրոնաթթու կամ կիտրոնի հյութ։ Շաքարավազի փոխարեն կարելի է օգտագործել սորբիտ[7]։
Վարդի թերթերից մուրաբայի սննդային արժեքը, նրա մեջ պարունակվող վիտամինների քանակությունը կախված են բաղադրատոմսից, վարդի տեսակից, օգտագործված տերևներից, դրանց աճեցան պայմաններից և այլ գործոններից։ Այսպես՝ Rosa gallica var. aegyptiaca վարդի թարմ թերթիկներից պատրաստված 40 % շաքարավազ պարունակող մուրաբայի սննդային արժեքը 100 գրամ չոր քաշի համար 452,38 կալորիա է, սպիտակուցների պարունակությունը 11,86 %, ճարպերինը՝ 15,50 %, ածխաջրածիններինը՝ 66,36 %[7]։
40 % շաքարավազ կամ 40% սորբիտ պարունակող վարդի թերթերից մուրաբան խորհուրդ է տրվում դիաբետով հիվանդներին՝ցածր կալորիականությամբ դիետաների համար[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Юлия Макаревич. «Розовое варенье – Аромат в банке». Гастрономический Журнал: На бобах. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Блюда турецкой кухни». Женский журнал "Прелесть". 29 марта 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Королева красоты: лучшие рецепты из лепестков роз». WomanJournal.ru. 13 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Штробель К. Всё о розах = Alles über Rosen / Пер. с нем. Е. Фрейман. — СПб.: Питер, 2012. — С. 60. — 280 с. — ISBN 978-5-459-00590-5
- ↑ Чубарь Е. «Характерные растения морских побережий Дальнего Востока». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Павлов Н. В. Растительное сырьё Казахстана (Растения: их вещества и использование). — М.−Л.: Изд-во АН СССР, 1947. — С. 284—290. — 570 с.
- ↑ 7,0 7,1 7,2 Hanan M. K. E. Youssef , Rasha M. A. Mousa Nutritional Assessment of Low-Calorie Baladi Rose Petals Jam(անգլ.) // Food and Public Health. — 2012. — Т. 2. — № 6. — С. 197—201. — ISSN 2162-9412. —
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хатранова Т. А. Армянская кухня. — Կաղապար:Ростов н/Д: Феникс, 2001. — С. 215—216. — 320 с. — ISBN 5-222-00857-6
- Воронцов В., Коробов В. Все о розах. — М.: ЗАО "Фитон+", 2007. — С. 142. — 224 с. — ISBN 5-93457-130-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Rose petal Jam from a Venetian monastery» (անգլերեն). Emiko Davies. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.