Սորբիտ (քիմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սորբուս

Սորբիտ (լատ.՝ Sorbus — արոսի), CH2(OH)— (СНОН)4СН2ОН, օրգանական միացություն, ալիֆատիկ շարքի վեցատոմանի սպիրտ։ Քաղցրահամ, անգույն բյուրեղներ են։ Հալման ջերմաստիճանը՝ 96°С, լավ լուծվում են տաք սպիրտում։ Պարունակվում են վարդազգիների ընտանիքի բույսերի (օրինակ, արոսիի) պտուղներում։ Ստացվում է D-գլյուկոզի հիդրմամբ։ С վիտամինի սինթեզի միջանկյալ նյութ Է։ Օգտագործվում է որպես շաքարին փոխարինող՝ շաքարախտով հիվանդների համար, միզամուղ Է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png