Վարդգես Օվյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդգես Օվյան
Վարդգես Օվյան.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1959(1959-11-04) (60 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Ձմեռային սերենադ», «Մենախոսություն վերջին նստարանից», «Կարմիր ծաղկաթերթեր», «Կիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ»
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Կայքvardgesovyan.blogspot.am/p/blog-page_04.html

Վարդգես Վազգենի Օվյան (նոյեմբեր 4, 1959), հայ արձակագիր, հրապարակախոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1988 թվականից, Վազգեն Օվյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 4-ին՝ Ստեփանակերտում։ Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1988 թ.-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Աշխատել է հանրապետական «Խորհրդային Ղարաբաղ» («Արցախ», «ԼՂ Հանրապետություն») պաշտոնաթերթում՝ որպես թղթակից, բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ։

1992-1993 թթ. միաժամանակ եղել է Ասկերանի շրջանի «Խաչեն» շրջանային թերթի խմբագիրը։

1994-1996 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես քաղբաժնի սպա, ապա՝ «Մարտիկ» թերթի պատասխանատու քարտուղար։

1997-1998 թթ. որպես հրատարակչական կենտրոնի ղեկավար աշխատել է Ստեփանակերտի պետական պոլիգրաֆ ձեռնարկությունում, 1999 թվականից՝ «10-րդ նահանգ», 2004-2006 թթ.՝ «Դեմո» հանրային թերթում՝ որպես պատասխանատու խմբագիր։

2009 թվականից «Նոր էջ» անկախ թերթի խմբագիրն է։

Տպագրվում է 1984 թվականից։ Հարյուրավոր պատմվածքների ու նովելների, դրամատիկական ստեղծագործությունների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Տպագրվում է հայաստանյան և ղարաբաղյան թերթերում[1][2] [3]։

Տպագրված գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենախոսություն վերջին նստարանից (պատմվածքներ), Ստեփանակերտ, 1995 թ., 128 էջ։
  • Կիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ (պատմվածքներ), Ստեփանակերտ, 2005 թ., 132 էջ։
  • Ձմեռային սերենադ (նովելներ, պատմվածքներ, դրամատիկական ստեղծագործություններ), Ստեփանակերտ, 2005 թ., 256 էջ։
  • Կարմիր ծաղկաթերթեր, (նովելներ, պատմվածքներ, դրամատիկական ստեղծագործություններ, հոդվածներ), Ստեփանակերտ, 2007 թ., 224 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, 2012 թ., էջ 286
  • Կարմիր ծաղկաթերթեր, Ստեփանակերտ, 2007 թ., էջ 224

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]