Վարդգես Գասպարի
Արտաքին տեսք
| Վարդգես Գասպարի | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 1, 1957 (68 տարեկան) |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Քաղաքացիություն | |
Վարդգես Լիվանի Գասպարի (ապրիլի 1, 1957, Թեհրան, Իրան), հայ հասարակական-քաղաքական ակտիվիստ։ Հայտնի է բողոքի ակցիաների ինքնատիպ ոճով, խաղաղ անհնազանդության դրսևորում պառկած ակցիաներ անցկացնելով[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի ապրիլի 1-ին[1] Թեհրանում, Իրան[2]։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 մարտի 1-ի քրեական գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մարտի 1-ին իրադարձություններին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձեբակալվել, ապա կալանավորվել է[3]։ Հետո բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը որպես փոխհատուցում 4000 եվրո վճարել Գասպարիին[1][4]։
2016 փետրվարի 19 քրեական գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասպարին նաև կալանավորվել էր 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեղադրանքով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թեհրան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ կալանավորներ և ձերբակալվածներ
- Իրանից Հայաստան արտագաղթածներ
- Բողոքի ցույցեր 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հասարակական ակտիվիստներ