Վարդգես Արա Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Արա Աբգարյան
Ծնվել էփետրվարի 9, 1955(1955-02-09) (69 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկաքիմիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Իրվինի կալիֆոռնիական համալսարան
Ալմա մատերՀարավային Կալիֆոռնիայի համալսարան

Վարդգես Արա Աբգարյան (անգլ.՝ Vartkess Ara Apkarian, փետրվարի 9, 1955(1955-02-09)), ամերիկահայ հայտնի ֆիզիկական քիմիկոս, Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանի քիմիայի պրոֆեսոր[1]։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբգարյանը Սահմանափակ տարածության և ժամանակի քիմիայի կենտրոնի, Ազգային գիտական հիմնադրամի քիմիական նորարարությունների կենտրոնի տնօրենն է։ Ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը՝ ստանալով քիմիայի բակալավրի աստիճան, որին հաջորդել են դոկտորական աստիճանը, Հյուսիսարևմտյան համալսարանի քիմիայի գծով գիտական աստիճանը։ Կոռնելի համալսարանում դոկտորանտուրայից հետո 1983 թվականին ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Աբգարյանն աշխատել է Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ (2004-2007)[3]։

Աբգարյանը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է[2] և Ամերիկյան ֆիզիկական ընկերության, Գիտությունների առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի անդամ։ Նրա դասախոսական աշխատանքն ու հետազոտություններն արժանացել են մրցանակների, այդ թվում՝ Հումբոլդտի մրցանակ (1996), Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր շրջանավարտ (2007), Ամերիկյան քիմիական ընկերության Չառլզ Բեննետի անվան մրցանակ (2008), Ամերիկյան քիմիական ընկերության փորձարարական ֆիզիկական քիմիայի մրցանակ (2014), Յուվյասկյուլյայի համալսարանի (Ֆինլանդիա) պատվավոր դոկտոր (2016)[3]։

Նրա վերջին գիտական ներդրումներն են՝ մեկմոլեկուլային տվիչի ստեղծումը[4] և լույսը ատոմային չափսերով սահմանափակելու գործիքների մշակումը[5]։ Նրա թիմը տեսողականացրել է առանձին մոլեկուլների ներքին կառուցվածքը և պատկերել առանձին մոլեկուլների սեփական տատանումներիռեժիմները[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Department Seminar: Professor Vartkess "Ara" Apkarian». Department of Chemistry. 2018 թ․ փետրվարի 5.
  2. 2,0 2,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  3. 3,0 3,1 peoplepill.com. «About Vartkess Ara Apkarian: Physicist, Chemist, Physical chemist | Biography». peoplepill.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  4. Lee, Joonhee; Tallarida, Nicholas; Chen, Xing; Jensen, Lasse; Apkarian, V. Ara (2018 թ․ հունիսի 1). «Microscopy with a single-molecule scanning electrometer». Science Advances (անգլերեն). 4 (6): eaat5472. doi:10.1126/sciadv.aat5472. ISSN 2375-2548.
  5. Lee, Joonhee; Tallarida, Nicholas; Chen, Xing; Liu, Pengchong; Jensen, Lasse; Apkarian, Vartkess Ara (2017 թ․ նոյեմբերի 28). «Tip-Enhanced Raman Spectromicroscopy of Co(II)-Tetraphenylporphyrin on Au(111): Toward the Chemists' Microscope». ACS Nano. 11 (11): 11466–11474. doi:10.1021/acsnano.7b06183. ISSN 1936-0851. PMID 28976729.
  6. Apkarian, V. Ara; Jensen, Lasse; Chen, Xing; Tallarida, Nicholas; Lee, Joonhee (2018 թ․ հունիսի 1). «Microscopy with a single-molecule scanning electrometer». Science Advances (անգլերեն). 4 (6): eaat5472. doi:10.1126/sciadv.aat5472. ISSN 2375-2548. PMID 29963637.
  7. Apkarian, V. Ara; Nicholas Tallarida; Crampton, Kevin T.; Lee, Joonhee (April 2019). «Visualizing vibrational normal modes of a single molecule with atomically confined light». Nature (անգլերեն). 568 (7750): 78–82. doi:10.1038/s41586-019-1059-9. ISSN 1476-4687.