Վարդան Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Հասրաթյան
մարտի 12, 1917(1917-03-12) (102 տարեկան) -
Ծննդավայր Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Կոչում գնդապետ

Վարդան Սերգեյի Հասրաթյան (մարտի 12, 1917(1917-03-12), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ ինժեներ-շինարար, ինժեներ-գնդապետ (1964)։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1968)։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաօդային ակադեմիան (1943)։ 1956-1970 թվականներին եղել է նույն ակադեմիայի պաշտպանական կառույցների, 1970-1972 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի, 1972-1986 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի ինժեներատնտեսագիտական ինստիտուտների մեխանիկայի ամբիոնների վարիչ։

Աշխատանքները վերաբերում են միջուկային և այլ տեսակների զենքի կործանիչ ազդեցությունից պաշտպանող կառույցների կրող կոնստրուկցիաների հաշվարկին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png