Վարազդատ Դալիբալթայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազդատ Դալիբալթայան
սեպտեմբերի 5, 1954(1954-09-05)[1] (69 տարեկան) -
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վարազդատ Գուրգենի Դալիբալթայան (սեպտեմբերի 5, 1954(1954-09-05)[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գնդապետ (1994)։

Ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը (1977)։ 1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում, 1981-2000 թվականներին՝ Հայաստանի ԱԱ համակարգում, 2001 թվականից՝ Հայաստանի ներկայացուցիչ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական-պայքարի կենտրոնում։

1989-1994 թվականներին Հայաստանի կառավարության մարտական հանձնարարություններ է կատարել Հայաստանի սահմանամերձ շրջաններում։

Պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։