Վասիլի Վախտերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Վախտերով
Василий Вахтеров
Vasily Porfirievich Vakhterov.jpg
Ծնվել էհունվարի 13 (25), 1853
Արզամաս, Nizhny Novgorod Governorate, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 3, 1924(1924-04-03)[1] (71 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Վասիլի Պորֆիրևիչ Վախտերով (Василий Порфирьевич Вахтеров, հունվարի 13 (25), 1853, Արզամաս, Nizhny Novgorod Governorate, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 3, 1924(1924-04-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս մանկավարժ, տարրական դպրոցի մեթոդիստ։ Բանվորական դպրոցների կազմակերպիչներից։ Սովորել է Արզամասի հոգևոր ուսումնարանում, ապա՝ Նիժեգորոդյան հոգևոր սեմինարիայում։ 1881–1896 թթ.-ին եղել է Սմոլենսկի գավառի, ապա՝ Մոսկվայի ժողովրդական ուսումնարանների տեսուչ։

1893-1903 թվականներին աշխատել է Մորոզովայի տվերյան մանուֆակտուրային կից դպրոցում։ 1903 թվականին ձերբակալվել է աշակերտության և բանվորության շրջանում հակակառավարական պրոպագանդա ծավալելու պատրվակով։ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ եռանդուն աշխատանք է տարել ուսուցչական միության ստեղծման համար, հետագայում մասնակցել է ուսուցչական մի շարք համագումարների։

Վախտերովը միշտ եղել է դեմոկրատական ուժերի շարքերում, բայց նրա դեմոկրատիզմը սահմանափակված է եղել լիբերալ նարոդնիկության գաղափարներով։ Նա չի հասկացել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության համաշխարհային պատմության նշանակությունը և սկզբնական շրջանում հրաժարվել է մասնակցել ժողովրդական կրթության վերակառուցման միջոցառումներին։ Հետագայում դասավանդել է անգրագիտության վերացման, ուսուցիչների պատրաստման կուրսերում, իսկ 1923-1924 թվականներին՝ Մոսկվայի թիվ 2 համալսարանում։

Մանկավարժության մեջ Վախտերովը զարգացրել է Ուշինսկու գաղափարները, ներդրում ունի տարրական ուսուցման տեսության և պրակտիկայի գործում («Ռուսական այբբենարանը», 1898 թվական, «Աշխարհը մանկական պատմվածքներում», 1902 թվական, «Ուսուցման առարկայական մեթոդ», 1907 թվական, «Նոր մանկավարժության հիմունքներ», 1913 թվական, «Համաժողովրդական դպրոց և արտադրություն», 1917 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Вахтеров Василий Порфирьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 239 CC-BY-SA-icon-80x15.png