Վասիլի Կուդաշյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Կուդաշյով
Ծնվել էփետրվարի 21 (մարտի 6), 1902
ԾննդավայրՌյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1944
Վախճանի վայրՍմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևմտյան Պոմորիեի վոեվոդություն
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ

Վասիլի Միխայլովիչ Կուդաշյով (ռուս.՝ Василий Михайлович Кудашёв, փետրվարի 21 (մարտի 6), 1902, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1944, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Միխայլովիչ Կուդաշյովը ծնվել է 1902 թվականին[1] Ռյազանի նահանգի Դանկովսկի շրջանի Կուդրյավշինո գյուղում (այժմ՝ Լիպեցկի շրջանի Դանկովսկի շրջան)։ Ավարտել է գյուղի դպրոցը, որից հետո աշխատել է որպես մաճկալ։ 1918 թվականին մեկնել է Մոսկվա, աշխատել Ալեքսանդրովսկի կայարանում՝ հնոցապան, աշխատանքին զուգահեռ սովորել է հանրակրթական դասընթացներում։ Վերադառնալով հայրենիք՝ Կուդաշյովը կազմակերպել է կոմերիտական բջիջ և ընտրվել նրա քարտուղար։

1922 թվականից Կուդաշյովը սովորել է Մոսկվայի պետական համալսարանին կից բանֆակում, որտեղ հանդիպել է կոմերիտական գրողների հետ և միացել «Երիտասարդ գվարդիա» գրական խմբին։ Մտերմացել է Միխայիլ Շոլոխովի հետ։ 1924-1927 թվականներին Կուդաշյովը նախ ղեկավարել է «Գյուղացիական երիտասարդության ամսագրի» գյուղթղթակցության, ապա գրական բաժինը, եղել է «Գյուղացիական թերթ ռադիոյով» հաղորդաշարի վարողը։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի գրականության և արվեստի խմբագրական-հրատարակչական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ Աշխատել է «Գեղարվեստական գրականություն» և «Գրողների Մոսկովյան ընկերակցություն» հրատարակչություններում։ 1934 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Կուդաշյովը գրական գործունեությունն սկսել է 1920-ական թվականներին նոր տնտեսական քաղաքականության շրջանի գյուղի մասին ակնարկներով և պատմվածքներով, որոնք հրապարակվել են երիտասարդական թերթերում և ամսագրերում։ 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին գրել է վիպակներ ու պատմվածքներ գյուղացիության մասին՝ կոլեկտիվացման նախօրեին և ընթացքում։ Նրա ստեղծագործություններում լուսաբանվում է միանձնյա գյուղացու սեփական հոգեբանությունը, վերլուծվում են պատճառները, թե ինչու գյուղացիության զգալի մասը չի ընդունել կոլեկտիվացումը։ Կուդաշյովի ստեղծագործությունները հրատարակվել են ԽՍՀՄ խոշորագույն ամսագրերում։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Կուդաշյովը կամավոր միացել է ժողովրդական աշխարհազորի 8 հրաձգային դիվիզիայի 22-րդ հրաձգային գնդի Գրողների վաշտին։ Ծառայել է որպես լրագրող ռազմական «Մարտական ուղի» թերթում։ Ելնյայի գործողության ժամանակ ծանր վիրավորվել է, ընկել շրջապատման մեջ և 1941 թվականի հոկտեմբերի 8-ին գերի է ընկել Վյազմայի մոտ։ Մահացել է գերության մեջ 1944 թվականի փետրվարի 20-ին թոքերի տուբերկուլյոզից և թաղված է Շտալագ II D (Ստարգարդ, Պոմերանիա) նոր գերեզմանոցի եղբայրական գերեզմանում (ներկայում՝ Լեհաստանում)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кудашёв В. М. Будораги. — М., 1925
  • Кудашёв В. М. Кому светит солнце. — М., 1931
  • Кудашёв В. М. Последние мужики : Роман. — М., 1934
  • Кудашёв В. М. Звезда Ивана. — М.: Гослитиздат, 1936 (17 ф-ка нацкниги треста «Полиграфкнига»). — 262, [2] с. : заставки; 10 000 экз.
  • Кудашёв В. М. Последние мужики : Роман. — Москва : Гослитиздат, 1939. — 552 с., 1 вкл. л. ил., 20 000 экз.
  • Кудашев В. М. Большое поле : Повести и рассказы. — Москва : Сов. писатель, 1941. — 260 с.; 20 см., 10 000 экз.
  • Кудашёв В. М. На поле Куликовом : Повесть / [Ил. В. Бордиченко]. — М. : Гослитиздат, 1941. — 156 с., 4 вкл. л. ил., 20 000 экз.

Հետմահու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кудашёв В. М. Повести и рассказы. — М. : Сов. писатель, 1957. — 360 с., 1 л. портр.; 20 см., 30 000 экз.
  • Кудашёв В. М. Последние мужики  : Роман. — 3-е изд. — Москва : Сов. писатель, 1965. — 586 с. : ил.; 20 см., 75 000 экз.
  • Кудашёв В. М. Последние мужики : Роман / [Вступ. статья М. Величко]. — Москва : Сов. Россия, 1978. — 525 с. : портр.; 75 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Огнев С. Молодые беллетристы // Красное студенчество. 1921. № 5. С.107-108;
  • Василий Михайлович Кудашев (1902—1941). Библ. памятка. Воронеж, 1967;
  • Ряховский В. О моем земляке и друге // Строка, оборванная пулей: Московские писатели, павшие на фронтах Великой Отечественной войны. М., 1976;
  • Величко М. Чекан его души // Там же;
  • Сурганов Вс. Глубокая борозда // Звезда. 1962. № 12;
  • Циммерман П. И. Творческая судьба В.Кудашева и русская крестьянская литературная традиция 20-30 годов: Автореферат кандидатской диссертации. СПб., 1991;
  • Дворяшин Ю. А. М. А. Шолохов и русская проза 30-70-х годов. Автореферат докторской диссертации. М., 1994;
  • Колодный Л. Как я нашел «Тихий Дон». М., 2000. С.65-77.
  • Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги: био-библ. словарь: в 3 т. / под ред. Н. Н. Скатова. — М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005.