Վասիլի Գոնչարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Գոնչարով
1894 - սեպտեմբերի 11, 1941(1941-09-11)
ԾննդավայրԴոլգի (Մարտինովսկի շրջան), Q4278385?, Մարտինովսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մահվան վայրՆովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Վասիլի Գոնչարով (ռուս.՝ Василий Сафронович Гончаров, 1894, Դոլգի (Մարտինովսկի շրջան), Q4278385?, Մարտինովսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան - սեպտեմբերի 11, 1941(1941-09-11), Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գեներալ-մայոր, քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1921, 1921):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Գոնչարովը ծնվել է 1894 թվականի մարտին Վոյսկա Դոնսկի մարզի Սալսկի շրջանի Դոլգի խուտորում, գյուղացու ընտանիքում: Գյուղական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է գյուղատնտեսությունում: 1916 թվականի փետրվարին Գոնչարովը զորակոչվել է ցարական բանակ ծառայության: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Թուրքական ռազմաճակատում եղել հրետանավոր: Փետրվարյան հեղափոխությունից հետո ղեկավարել է դիվիզիայի կոմիտեն: 1918 թվականի փետրվարին ծառայության է անցել Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակում: Քաղաքացիական պատերազմի մարտերին մասնակցել է որպես հրետանային վաշտի մարտկոցի հրամանատար: 1919 թվականին մարտերի ժամանակ ծանր կոնտուզիայի է ենթարկվել: Բազմիցս աչքի է ընկել մարտերում[1]: Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 41 հրամանով 1921 թվականին 4-րդ հեծյալ- հրետանային դիվիզոնի մարտկոցի հրամանատար Վասիլի Գոնչարովը պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով[2]:

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Գոնչարովը շարունակում է ծառայությունը Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակում: 1924 թվականին ավարտել է հրամանատարական կազմի Բարձրագույն հրետանային դպրոցը, 1931 թվականին` հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները, 1936 թվականին` Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան: ԽՄԿԿ անդամ 1931 թվականից:

Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի մարտերին: Եղել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի 34-րդ բանակի հրետանու հրամանատար: Լև Մեխլիսի հրամանով 1941 թվականի սեպտեմբերի 11-ին Գոնչարովը գնդակահարվել է բանակի շտաբի շարքի առաջ արտադատական կարգով, ռազմաճակատի հրամանատարության հրամանը չկատարելու և ռազմական տեխնիկան փրկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար: 2002 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր ռազմական դատախազության որոշմամբ Գոնչարովը ճանաչվել է չհիմնավորված ռեպրեսիաների զոհ և հետմահու ամբողջությամբ արդարացվել[1]: Որոշ տվյալներով թաղված է Նովգորոդի մարզի Վալդայսկի շրջանի Զաբորովյե գյուղի մոտ[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием. — Воениздат, 1926.
  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные). 1937—1941 : Биографический словарь. — М., 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА.
  2. Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.
  3. Шинина М.։ ««Белые пятна» Валдайских высот» (ռուսերեն)։ [1]։ Վերցված է 2014-1-8