Վասիլի Բասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Բասով
Ծնվել էհունվարի 13, 1841(1841-01-13)
Մահացել էսեպտեմբերի 15, 1887(1887-09-15) (46 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանCemetery in Donskoy Monastery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի 2-րդ գիմնազիա
Մասնագիտությունուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան

Վասիլի Բասով (ռուս.՝ Басов, Василий Петрович, հունվարի 13, 1841(1841-01-13) - սեպտեմբերի 15, 1887(1887-09-15), Մոսկվա, Ռուսական կայսրություն), մանկավարժ, Մոսկովայի 5-րդ գիմնազիայի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում է ավագ սպաների ընտանիքից։ 1859 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ գիմնազիան, իսկ 1863 թվականին թեկնածուի աստիճանով ավարտել է Մոսկվայի կայսերական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ Բասովը համալսարանն ավարտելուց հետո որպես հնագույն լեզուների ուսուցիչ է սկսել աշխատել Մոսկվայի 1-ին գիմնազիայում և շատ չանցած` զբաղեցրել է դրա տեսուչի պաշտոնը։ Բացի այդ, նա 1868-1870 թվականներին Մոսկվայի համալսարանում դասավանդել է լատիներեն։ 1871 թվականին Վ. Բասովը նշանակվել է Սմոլենսկի գիմնազիայի տնօրեն, որտեղ նրա աշակերտն է եղել Ս. Վեխովը։ 1873 թվականին եղել է կոլեգիական խորհրդատու։

Վ. Բասովը 1876 թվականի օգոստոսի 1-ից մինչև կյանքի վերջը եղել է Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրեն։ 1877 թվականի հունվարի 3-ից եղել է պետական խորհրդատու։

Պարգևատրվել է շքնշաններով[1].

  • Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1880)
  • Սբ. Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
  • Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան` կայսերական թագով

Թաղված է Մոսկվայում, Դոնի վանքի գերեզմանոցում։

Բասովը կազմել է հետևյալ աշխատությունները.

  • Հունական ստուգաբանության առաջնային հիմքերը, Մոսկվա, 1866, 62 էջ
  • Հունական կանոնավոր խոնարհումների աղյուսակներ, Մոսկվա, 1867

Բացի այդ, նա գերմաներենից թարգմանել է Մադվիգի «Լատիներենի քերականություն» և Յակոբսի «Լատիներեն քրեստոմատիա» գրքերը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Անտոնինա Շեֆֆերն է (13.12.1841-14.03.1895). ունեցել են մեկ որդի` Վասիլին (ծնվ. 22.02.1869) և մեկ դուստր` Զինաիդան (18. 03. 1871)[2]: 1884 թվականին նրանց ընտանիքն ընդգրկվել է Մոսվայի նահանգի ազնվականության տոհմաբանական գրքի երրորդ մասի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Список лиц, служащих по ведомству Министерства народного просвещения на 1881/2 учебный год. — С. 202.
  2. Родословная книга дворянства Московской губернии / под ред. Л. М. Савёлова. - М.: Изд. Московского дворянства, [1914]. — [Дворянство жалованное и выслуженное : А — И]. — С. 98.