Վասիլիս Բրավոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլիս Բրավոս
Դիմանկար
Ծնվել է1912
Մահացել էդեկտեմբերի 24, 1947(1947-12-24)
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀունաստանի կոմունիստական կուսակցություն

Վասիլիս Բրավոս (հուն․՝ Βασίλης Μπράβος, 1912 - դեկտեմբերի 24, 1947(1947-12-24)), հույն իրավաբան, հակաֆաշիստական դիմադրության մասնակից, Հունաստանի կոմունիստական կուսակցության անդամ և գործիչ։ Պելոպոնեսի շրջանային կուսակցական բյուրոյի անդամ։ Մահացել է Հունաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլիս Բրավոսը ծնվել է 1912 թվականին Մելիգալաս Մեսինիայում, Յաննիս Բրավոսի և Էլենի Բրավի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենիքում։ Ընդունվել Է Աթենքի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Լինելով կուսակցության երիտասարդական կազմակերպության (ΟΚΝΕ) անդամ՝ 1936 թվականին գեներալ Ի. Մետաքսասի վարչակարգի հաստատումից հետո ծավալել է հակաբռնատիրական գործունեություն, որի համար մեկ տարով հեռացվել է համալսարանից։ Ավարտելով համալսարանը՝ վերադարձել է հայրենիք և աշխատել որպես իրավաբան։

Դիմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի եռակի՝ գերմանա-խտալա-բուլղարական օկուպացիայով սկսվելուց անմիջապես հետո Մեսինիայում ստեղծվում է երկրի առաջին դիմադրության համար ձևավորված կազմակերպություններից մեկը՝ Նոր Ֆիլիկի Էթերիան[1]:26:

Իր ընդհատակյա գործունեության համար նա ձերբակալվում է իտալացիների կողմից և բանտարկվում Նաֆպիոն քաղաքում, Կալավրիտայում, և այնուհետև ուղարկվում Լարիսա քաղաքի համակենտրոնացման ճամբար։ 1943 թվականի սեպտեմբերին, երբ Իտալիան դուրս է գալիս պատերազմից, Բրավոսը ազատ է արձակվում։ Նա անմիջապես միանում է Ժողովրդի ազատագրման բանակին, դառնում Մեսինիայի 9-րդ գնդի քաղաքական սպա և գլխավորում Մեսինիայի շրջանում Ժողովրդական ապստամբության համար ձևավորված պաշտպանության կազմակերպության տեղեկատվության բյուրոն։ Միևնույն ժամանակ նա դառնում է է Հունաստանի Կոմունիստական կուսակցության տարածաշրջանային Պելոպոնեսի բյուրոյի անդամ։

Ճակատամարտ Մելիգալասի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, հատկապես բնակիչների մենիշխանական և հակակոմունիստական կողմնորոշման պատճառով, Բրավոսի հայրենի գյուղը դարձել է բռնազավթման աջակիցների բռնազավթման հենարան։ Առաջին հարձակումը Մելիգալաս գյուղի վրա իրականացվել է 1944 թվականի ապրիլի 6-7-ը ընկած ժամանակահատվածում՝ Էլաս 9-րդ գնդի 2-րդ գումարտակի ուժերով։ Օգնության հասած գերմանական զորքերի աջակցությամբ միացյալ ուժերին հաջողվում է հետ մղել գրոհը[1]:187:

Բուլղարիայի տարածք մտած խորհրդային բանակի նահանջի ուղիները փակելու սպառնալիքի տակ սեպտեմբերին գերմանացիները սկսեցին Հունաստանից դուրս բերել իրենց զորքերը՝ վերջապահական մարտեր մղելով Հունաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (ԷԼԱՍ) միավորումների հետ։ Սեպտեմբերի 4-ին գերմանացիները հեռացան Կալամատա քաղաքից։ Քաղաքում մնացել էին միայն քվիսլինգները։

ԷԼԱՍ-ը նրանցից պահանջել է հանձնել զենքերը՝ երաշխավորելով, որ նրանց նկատմամբ դատը կատարվելու է արտագաղթի կառավարության վերադարձից հետո։ Մինչ տարածաշրջանում ամերիկյան առաքելության ղեկավար, հույն-ամերիկացի Ջոն Ֆասեասը աջակցում էր այդ պահանջին, անգլիացի Գիբսոնը քվինսլինգներին հրահանգել էր սպասել բրիտանական ուժերի ժամանմանը։ Ունենալով զգալի ուժեր (մինչև 1000 մարդ) և ծանր սպառազինություն՝ քվինսլինգները որոշում են դիմադրել[1]:220:

Սեպտեմբերի 9-ին ԷԼԱՍ-ի 9-րդ և 8-րդ գնդերի զինվորները հարձակվում են Կալամատայի վրա։ Քվիսլինգները փախուստի են դիմում և հեռանում Մելիգալաս գյուղ[1]:222: Հետապնդելով թշնամուն՝ ԷԼԱՍ-ի 9-րդ և 8-րդ գնդերի մարտիկները (1200-ից 1500 հոգի) շրջափակում են Մելիգալասը՝ Կալամատայի և գյուղի քվիսլինգներից պահանջելով զենքի հանձնում[1]:226: Քվիսլինգները, սպասելով անգլիացիների ժամանմանը և հույս ունենալով խուսափել դատից, հրաժարվում են հանձնվել։ Հաջորդած եռօրյա դաժան մարտում զոհվում է ԷԼԱՍ-ի մոտ 200 պարտիզան[1]:228: Անգլիական աղբյուրները նշում են, որ այդ մարտերում զոհվել է 600 մարդ, որտեղ, ըստ նախկին պարտիզան և գրող Քրիստոս Անտոնակիսի, հավանաբար ներառված են նաև ԷԼԱՍ-ի սպանված 200 պարտիզանները [1]:229:

Գերիների գնդակահարությունները հաջորդել են պարտիզանական դատարանում նրանց գործերի լսումներին։ Դատարանը գլխավորում էին Վասիլիս Բրավոսը և նրա գործընկեր, իրավաբան Յանիս Քարամուզիսը։ Մահապատժի է ենթարկվել 60 քվիսլինգ։ Հետպատերազմյան իրավունքի պատմաբանները, օրինակ, Մութուլասը, պնդում են, որ մահապատիժներն իրականացվել են Կոմկուսի տեղական կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակների համաձայն, որի գործընթացը կասկածելի լեգիտիմություն ուներ, և պատիժները հիմնված էին անձնական դրդապատճառների վրա[2]։ Գնդակահարությունները կատարվել են լքված ջրհորի մոտ՝ Մելիգալասի մոտակայքում, որը Հունաստանում աջակոմյան հայացքներ ունեցողների համար դարձել է խորհրդանիշ և հասարակ անուն։

Սեպտեմբերի 17-ին Մեսինիայի օկուպացիոն կառավարիչը և նրա վարչակազմի անդամները տեղափոխվում են Կալամատա։ Կենտրոնական հրապարակում քաղաքի զայրացած բնակիչները ճեղքում են պահակախմբի պատնեշը և գերիները ենթարկում լինչի դատաստանի, իսկ 12 մարդ կախվում է լապտերային սյուների վրա։ Հաջորդ տարիներին Մելիգալասը և տեղի ջրհորը Հունաստանում աջակողմյան հայացքներ ունեցող ուժերի համար դարձել են «կոմունիստական վայրագությունների» խորհրդանիշ։ Ամենամյա արարողություններին մասնակցում էին կառավարության ներկայացուցիչները։

Միայն 1982 թվականին Ներքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով, որ այդ միջոցառումները անհանդուրժողականություն են քարոզում և 40 տարի շարունակ սնում էին ազգի բաժանմանը, որոշում է դադարեցնել պաշտոնական իշխանությունների մասնակցությունն այդ միջոցառումներին։ Այսօր այդ միջոցառումները անցկացվում են «Ջրհորի զոհերի միության կողմից», դրանց մասնակցում են գնդակահարվածների ժառանգները և նեոնացիստական կազմակերպությունների անդամները, որոնցից է Քրիսի Ավգին[3][4]։

Դեկտեմբերյան իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷԼԱՍ-ի 9-րդ գնդի օգնությամբ Բրավոսը մասնակցել է 1944 թվականի դեկտեմբերին բրիտանացիների դեմ Աթենքի Կոլոնոս շրջանում տեղի ունեցող մարտերին։ Դեկտեմբերի 6-ին գունդը օգնության է հասել, իսկ դեկտեմբերի 17-ին մտել Աթենք և անմիջապես սկսել մարտը բրիտանական և գաղութային զորքերի դեմ[1]:235: Ենթադրելով, որ ուժերի միջև փոխզիջումը երկրի կյանքը կդնի խաղաղ հունի վրա Կոմկուսի ղեկավարներն ու ԷԼԱՍ-ի անդամների համաձայնել են զինադադարի կնքմանը, և 1945 թվականի հունվարին կքվել Վարկիզական պայմանագիրը, որի համաձայն պետք է ԷԼԱՍ-ի անդամներ հանձնեին զենքերը։ Սակայն խաղաղության փոխարեն եղավ հակառակը և սկսվեց այսպես կոչված Սպիտակ տեռորի շրջանը։

Վերադարձ Հունաստան և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հույն կոմունիստների կողմից փոխզիջման քաղաքականությանը, Հունաստանում շարունակվող «Սպիտակ տեռորը» հանգեցրեց քաղաքացիական պատերազմի (1946-1949)։ 1947 թվականի մայիսին МΑΥ միլիցիայի միապետները Մելիգալասում սպանեցին նրա ծնողներին՝ Յաննիս և Էլեն Բրավոսներին։

Միևնույն ժամանակ հայրենիքում՝ Պելոպոնեսում, Դեմոկրատական բանակի հերոսական 3-րդ դիվիզիան, որը հետագայում Հունաստանի պատմության մեջ կոչվեց «Մեռյալների դիվիզիա», սկսեց ռազմական գործողություններ ծավալել[5]։ Բրավոսը, Մորավաս կեղծանվան տակ, նշանակվել է III դիվիզիայի կոմիսար և Մեսինիայի ու Լակոնիայի կոմունիստների 15 հոգանոց խմբի ղեկավար, Պելոպոնես հասնելու նպատակով իր ճանապարհը սկսել է հարավսլավական սահմանից և հասել մինչև Միջին Հունաստան։

Գալաքսիդի քաղաքի մերձակայքում անցնելու ճանապարհին փորձելով գտնել Կորինֆյան ծոցը, Բրավոսը, իրավաբան Գիքաս Ֆրանգոսը, աշխատակազմի անդամ Կոստաս Կանելոպուլոսը և տեղի կոմունիստ Յաննիս Մամալիսը, ընկնում են Պանդե Օրիա Դորիդա գյուղում գտնվող ժանդարմերիայի ստորաբաժանումի ծուղակը։ Հետագա մարտում գերեվարվում են վիրավոր Բրավոսը և Ֆրանգոսը։

Գերիներին խոշտանգել են, որպեսզի իմանան խմբի թաքնված անդամների գտնվելու վայրը։ Դրա մասին պետք է հայտնեին ժանդարմերիային։ Չկարողանալով գերիներից որևէ տեղեկատվություն կորզել՝ ժանդարմները 1947 թվականի դեկտեմբերի 24-ին Բրավոսին և Ֆրանգոսին գլխատում են։

Երկու կոմունիստերը թաղվել են Սուրբ Էֆտիմիա գյուղի գերեզմանատանը։ Վասիլիս Բրավոսի մահվանից հետո 3-րդ դիվիզիայի ղեկավար է դարձել Ստեֆանոս Գյուզելիսը[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Χρήστος Νικ. Αντωνακάκης, Το Αντάρτικο στον Ταΰγετο 1941—1944, Αθήνα 1994, ISBN 960-220-662-4
  2. Μούτουλας, Παντελής (2004). Πελοπόννησος 1940—1945: Η περιπέτεια της επιβίωσης, του διχασμού και της απελευθέρωσης. Αθήνα: Βιβλιόραμα, σελ. 580
  3. Η μαύρη εθνική Πηγάδα
  4. «Το κλούβιο «αβγό του φιδιού»»։ Το Βήμα։ Վերցված է 18-09-2013 
  5. Η Νεκρη Μεραρχια (Διτομο) / Παπακωνσταντινου Κωνσταντινοσ (Μπελασ)
  6. Ξενεσ Δημοσιευσεισ | Ριζοσπαστησ
  7. Στη Μνημη Αγωνιστων | Ρεπορταζ | Ριζοσπαστησ