Վասակ Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակ Դարբինյան
Ծնվել էհուլիսի 18, 1959(1959-07-18) (64 տարեկան)
ԾննդավայրՎերին Կարմիրաղբյուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և խմբագիր

Վասակ Էնգելսի Դարբինյան (հուլիսի 18, 1959(1959-07-18), Վերին Կարմիրաղբյուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1982 թվական)։ 1982-1985 թվականին աշխատել է «Երևանի համալսարան», 1996–1999 թվականին՝ «Առավոտ», 2009–2012 թվականին՝ «Ժամանակ» (2011–2012 թվականին՝ պատասխանատու խմբագիր) թերթերի խմբագրություններում, 1999–2001 թվականին, միաժամանակ՝ «Հ1» (այժմ՝ «1»), «Արմենիա», «Ա1+» հեռուստաընկերություններում՝ որպես խմբագիր։

1991–1993 և 2006–2008 թվականին՝ «Հայք», 1994–1995 թվականին՝ «02», 2001–2002 թվականին՝ «Այբ–Ֆե», 2001–2010 թվականին՝ «Տարեգիր» թերթերի և «Տարեգիր. am» կայքի գլխավոր խմբագիր։

2014 թվականից՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։