Jump to content

Վառնայի ակվարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառնայի ակվարիում
Варненски аквариум
Տեսակակվարիում
Տեղագրություն Բուլղարիա
Հիմնադրված1932 թվական
ԿայքՊաշտոնական կայք
 Varna Aquarium Վիքիպահեստում

Վառնայի ակվարիում (բուլղար․՝ Варненски аквариум), ակվարիում, որը գտնվում է Բուլղարիայի սևծովյան ափին տեղակայված Վառնա քաղաքում[1]։

Ակվարիումում ներկայացված է Սև ծովի բուսական և կենդանական աշխարհը՝ ընդհանուր հաշվով 140 ձկնատեսակներ, հիմնականում՝ քաղցրահամ ջրերում տարածված, միջերկրածովյան ավազանի, ինչպես նաև Համաշխարհային օվկիանոսի էկզոտիկ ձկներ։

Ակվարիումը հիմնադրվել է 1906 թվականի հունվարի 6-ին՝ արքայազն Ֆերդինանդ I-ի կողմից։ Ֆերդինանդը նպատակ ուներ ստեղծել ծովային կենդանիների կենսաբանական կայան։ Ակվարիումի հիմնադրմանն աջակցել է գերմանացի կենսաբան Անտոն Դոհենին՝ Նեոպոլի կենդանաբանական այգու հիմնադիրը, ով տրամադրել է լուսանկարներ և մի շարք միջոցներ։

1906 թվականի հունվարի 25-ին Վառնայի քաղաքային խորհուրդը դրամական միջոցներ է հատկացրել ակվարիումի շինարարության համար և այս աշխատանքների իրագործման համար նշանակել նոր հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը որոշել է ակվարիումի շենքը կառուցել Սև ծովի ափին։

Ակվարիումը կառուցվել Մյունխենում կրթություն ստացած ճարտարապետ Դաբկո Դաբկովի նախագծմամբ[2]։ Շինության մուտքի ճակատը զարդարված է աղավնիների քանդակներով։ 1911 թվականին շինարարական աշխատանքներն ավարտվել են, սակայն բացման արարողությունը ձգձգվել է Բալկանյան պատերազմների բռնկման պատճառով։ Առաջին համաշխարհային պատերազմը և Նյոյի պայմանագրով կիրառված խիստ պատժամիջոցները թույլ չեն տվել բացել ակվարիումը մինչ 1932 թվականը։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 1932 թվականին՝ Բորիս III-ի կառավարման տարիներին։

Ներկայումս ակվարիումը հետազոտական կենտրոն է, որտեղ ուսումնասիրվում է հիդրոկենսաբանություն, հիդրոքիմիա, միկրոկենսաբանություն։ Այստեղ անցկացվում են նաև պլանկտոնի և բենթոսի հետազոտություններ[3]։ Վառնայի ակվարիումին կից գործում է գրադարան, որտեղ պահվում են որոշ հազվագյուտ գրքեր և քարտեզներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վառնայի ակվարիումի պատմությունը» (բուլղարերեն). Վառնայի ակվարիում. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Դաբկո Դաբկովի խորհրդանշանակ նախագծումները» (Bulgarian). Народно дело. 2009 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Ձկնային ռեսուրսների ինստիտուտ» (բուլղ․). Վառնայի ակվարիում. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)