Վաչագան Մելոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաչագան Գարեգինի Մելոյան
Ծնվել է1930, ապրիլի 5, Թբիլիսի
ԾննդավայրԹբիլիսի
Մահացել է2009, հոկտեմբերի 12
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունլեռնադահուկային սպորտի մարզիչ

Վաչագան Գարեգինի Մելոյան (1930, ապրիլի 5, Թբիլիսի - 2009, հոկտեմբերի 12, Երևան), լեռնադահուկային սպորտի մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի դահուկասպորտի և ալպինիզմի (հետագայում՝ կիրառական մարզաձևերի) ամբիոնում որպես դասախոս, ասիստենտ, դոցենտ (1982), իսկ 1974-1987 թթ.՝ ամբիոնի վարիչ։

Մանկավարժական գիտությունների թեկնածու (1975

1960-1975 թթ. եղել է Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի ավագ մարզիչ։

1970 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչմանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները նվիրված են դահուկասպորտի հիմնահարցերին և դպրոցականների մկանային ուժի զարգացման հարցերին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան «Մարզական հանրագիտարան», Երևան, 2003, ISBN 99930-873-4-3, էջ 177