Jump to content

Վաշինգտոն-Սլագբաայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաշինգտոն-Սլագբաայ
Տեսակnational park?
Երկիր Նիդերլանդներ
ՎարչատարածքԲոնեյրե
Հիմնվել է1969
Մակերես56 կմ²
Վաշինգտոն-Սլագբաայը գտնվում է Նիդեռլանդներում
Վաշինգտոն-Սլագբաայ

Վաշինգտոն-Սլագբաայ, ազգային պարկ և էկոլոգիական արգելոց Նիդեռլանդների Կարիբյան ավազանում՝ Բոնեյրե կղզու հյուսիս-արևմտյան մասում[1],: 5643 հեկտար (21,79 քառ. մղոն) տարածք զբաղեցնող այգին, որը ծածկում է Բոնայրե կղզու մոտավորապես մեկ հինգերորդ մասը, գտնվում է Բոնայրեի կառավարության անունից STINAPA Bonaire շահույթ չհետապնդող հիմնադրամի տնօրինության տակ։ Հիմնադրվելով 1969 թվականին՝ Վաշինգտոն-Սլագբաայ ազգային պարկը դարձել է առաջին բնական արգելոցը նախկին Նիդեռլանդական Անտիլյան կղզիներում։

Ֆլորան ներառում մոտ 340 տեսակ։ Բույսերի ընտանիքներից շատերը (մոտ 40 %) ներկայացված են միայն մեկ տեսակով։ Այգին նաև առանցքային թռչնաբանական տարածք է, քանի որ ծառայում է որպես անհետացման վտանգի տակ գտնվող կամ սահմանափակ արեալ ունեցող թռչունների տեսակների բնադրման, գիշերակացի և սննդի հայթայթման վայր։ Հանքային լճերը ֆլամինգոյի բնակության վայր են, որոնց համար ստեղծվել են պահպանվող տարածքներ բների պատրաստման համար[2]։

Թութակների առավել պահպանվող տեսակներից մեկը դեղնաուս ամազոնն է։ Բնում ձագերի գոյատևման հավանականությունը շատ փոքր է։ Առնետները, վայրի կատուները և այլ թռչունները ուտում են ձվերը, բայց ամենամեծ վտանգը ներկայացնում են մարդիկ։ Նրանք բներից հանում են ճտերին և վաճառում։ Առևտուրը ներկայում արգելված է միջազգային կոնվենցիայով (ՍԻՏԵՍ)[3]։ 2008 թվականից սկսած՝ տեսակի պոպուլյացիան կրկին սկսել է աճել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Washington-Slagbaai (Bonaire)». Protected Planet. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Washington Slagbaai National Park». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «Listed animal in CITES Appendix I». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոն-Սլագբաայ» հոդվածին։