Վանի թագավորության արքունական տնտեսությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդուրիի էողած արձանագրությունը

Վանի թագավորության արքունական տնտեսությունները , Վանի թագավորության արքունական տնտեսությունները հիմնվել են ըստ երևույթին ավելի հուռթի, արգավանդ, ոռոգման համար անհրաժեշտ ջրային պաշարներով ապահովված տարածքներում։ Այդ տնտեսություններում զբաղվել են հիմնականում հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներով, այգեգործությամբ, խաղեղագործությամբ, վերամշակել երկրագործական ու այգիների մթերքները։ Լայնորեն տարածվախ է եղել նաև անասնապահությունը։

Սեփականության Գլխավորը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորը սեփականատերն էր զգալի թվով կալվածքների և ցանքատարածքների։ Նրա անունով կոչվում էին ոչ միայն վարչա-տնտեսական կենտրոնները այլև արքունական տնտեսություննները, հովիտները, խաղողի այգիները։ Այսպես Մենուայի անունով հայտնի են Մենուախինիլի վարչա-տնտեսական կենտրոնը Արաքս մեյր գետի աջ ափին՝ Այրարատյան դաշտում և Մենուայի հովիտը՝ Արածանիի վերին հոսանքում ( Մանազկերտի մոտակայքում), Արգիշտիի անունով՝ Արգիշտիխինիլի երկու հովիտներ՝ Արաքսի ձախ ափին (Հին և Նոր Արմավիրների տեղում) և Արճեշի շրջանում, Արգիշտիունա ամրոցը Այադու մարզում՝ Վանա լճի մոտակայքում։ Ռուսա Ա-ի անունով՝ Ռուսախինիլի մայրաքաղաքը՝ Թոփրա-կալե, Ռուսա Բ-ի անունով Ռուսայի հովիտը՝ Հրազդան գետի աջափնյա մասում՝ Կարմիր Բլուրի և Էջմիածինի միջև ընկած տտարածքներում։

Երկրորդական սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի թագավորից սեփականատեր էին նաև թագավորական ընտանքի անդամները՝ եղբայրները, քույրերը՝ մի խոսքով՝ «արքայական տոհմի սերմը», որի թիվը հասնում էր հարյուրների։ Ըստ Սարգոն Բ-ի հաղորդման Ռուսա Ա-ի «տոհմի սերմը»՝ (Լուվրի աղյուսակ) կազմում էր 260 մարդ։ Արքայական տոհնմ ուներ իր առանձին բնակատեղիները։

Հայտնի է նաև «Շամիրամի ջրանցքին» հարող վայրերից մեկում գցված խաղողի այգիներն, որը Մենուան նվիրել էր դստերը՝ Թարիրիային և նրա անունով էլ կոչվում է՝ «Թարիրիախինիլի»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]