Jump to content

Վանենու ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վանենու Ավետարան», հայկական ձեռագիր մատյան, պատմական Արցախ-Ուտիքի 18-րդ դարի մանրանկարչության լավագույն նմուշներից։ Պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ընդօրինակվել է Արցախի Փառիսոս գավառի Խորանաշատ վանքում, 1224 թվականին։ Պատվիրատուն է զորավար Զաջուռ Խաղբակյանի դուստր, Կուկ Սևադյանց իշխանի կին Վանենին։ Ձեռագիրն ունի տասը նկարազարդ խորան և չորս ավետարանիչների դիմապատկերներ, համապատասխան անվանաթերթեր։ Խորաններն ու անվանաթերթերն առանձնանում են կոթողային ամուր կառուցվածքով, հստակ դեկորատիվ բնույթով, ներդաշնակորեն ընտրված վառ գույների խաղով, որոնք ցոլում են որպես թանկարժեք քարերից պատրաստված մանյակ։ Տպավորիչ են հատկապես ավետարանիչների դիմապատկերները, նկարիչը ոսկե չեզոք ֆոնի վրա կատարման լակոնիկ միջոցներով կարողացել է բացահայտել կերպարների միստիկ ներաշխարհն ու հոգեկան խռովքը։ «Վանենու Ավետարանը» առաջիններից է, ուր օգտագործվել են հայկական կետադրության նշանների մեծ մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 271