Վանդունց Բադին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադունց Բադին
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Շարք«Մթնաձոր»

Վանդունց Բադին, Ակսել Բակունցի «Մթնաձոր» ժողովածուի պատմվածքներից է, որը հրատարակվել է 1927 թվականին։

Ժողովածուի և պատմվածքի կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մթնաձոր» ժողովածուի պատմվածքների գաղափարական բովանդակությունը անսխալ հասկանալու համար կարևոր է իմանալ, թե որ ժամանակային շրջանի մասին են պատմվածքները։ Ժողովածուի պատմվածքները առավելապես պատկերում են 1920-ական թվականների գյուղի իրականությունը, թեև կան պատմվածքներ, որոնք վերաբերում են նախահեղափոխական գյուղի կենցաղին։ 1920-ական թվականներին Հայատանը գտնվում էր պատմական զարգացման նոր ճանապարին, երբ հայ իրականության մեջ դեռևս պահպանվում են հին կենցաղավարությանը և հոգեբանությանը, նահապետական ապրելակերպին բնորոշ գծերը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը տավարած Վանդունց Բադու մասին է։ Նրա տունը գտնվում է հանդ տանող ճանապարհի վրա, Աթանենց ընկուզենու մոտ։ Գյուղում առաջինը արթնանում է Վանդունց Բադին, նա երկար տարիներ է ինչ պահում է գյուղի տավարը։ Նա ուներ կին և մի տղա՝ Հաբուդը, որը ծնողների միակ ապավենն էր։ Երեկոյան դուռը ճռռոցով բացվում է, և ամեն օրվա կարգով ներս է մտնում Վանդունց Բադին, հանում է տրեխները և ճաշակում օրվա բաժին հացը։ Հաբուդը երբեմն օգնում էր հորը, սակայն հայրը չէր ցանկանում, որ որդին իր նման տավարած լինի։ Նա մտածում էր նրան արհեստ սովորելու տա, իսկ մայրը ցանկանում էր, որ որդին գրագիր լինի։ Հաբուդն էլ չէր սիրում հոր աշխատանքը, գիտեր, որ հայրը խելոք մարդ է և բավարարվում է այնքանով, որքան տալիս են։ Նա առավել ատում էր Իսանանց տղաներին, որոնց տավարը պահում էր հայրը։ Եվ մի օր գյուղի գզիրը լուր է տարածում, որ պատերազմ է Գերմանիայի դեմ, և թագավորից հրաման է եկել, որ զինվոր ուղարկեն։ Պատերազմ գնացող տղաների մեջ կար նաև Հաբուդի անունը։ Վանդունց Բադու և կնոջ սիրտը ահ է ընկում։ Հաբուդին տանում են պատերազմ, նա ռազմաճակատից հաճախ է նամակներ գրում՝ ասելով, որ զինվորները սոված են և հագուստ չունեն։ Նա ավելի շատ տեղեկություններ է հայտնում ռազմաճակատից, սակայն Իսանանց տղաները, որոնք կարդում էին նամակը, ամբողջությամբ չէին վերարտադրում գրածը։ Երկու տարի ծառայությունից հետո վերադառնում է Հաբուդը, գյուղում ասում են, որ նա բոլշևիկ է դարձել, այսինքն՝ ձգտում է հավասարության։ Մի օր Հաբուդը գնում է քաղաք, և գյուղում լուր է տարածվում, որ բոլշևիկներին ձերբակալել են։ Հաջորդ Վանդունց Բադին գնում է քաղաք որդու հետևից և իմանում է, որ որդուն սպանել են։ Որոշ ժամանակ անց մահանում է նաև Վանդունց Բադու կինը, իսկ վերջինս մնում է միայնակ[2]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանդունց Բադի - գյուղի տավարած
  • Հաթամի աղջիկ - Վանդունց Բադու կինը
  • Հաբուդ - Վանդունց Բանդու որդին
  • Իսանանց տղաներ - դուքանի տերերը
  • Դուրգար Դավիթ - արհեստավոր
  • Զաքի - գզիրը
  • Վարժապետ Մինաս - կոմիտեի ներկայացուցիչ

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վանդունց Բադին» պատմվածքում Ակսել Բակունցը ստեղծում է նախահեղափոխական գյուղի պատկերը՝ ընդգծելով կամայականությունների ազդեցությունը անհատի և ողջ հասարակության վրա։ Բոլշևիզմի հաղթանակը նոր կյանքի սկիզբ է, իսկ նոր կյանքի սկիզբը հասարակությունից պահանջում է ամենաթանկը՝ պայքարելու և անգամ կյանքը զոհելու գիտակցված մղում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://arar.sci.am/dlibra/publication/190112/edition/172653?language=en. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. 2,0 2,1 Ակսել, Բակունց (1986թ.). Երկեր. Երևան: «Սովետական գրող» հրատ. էջեր 33-48:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վանդունց Բադին