Վանդերլեյ դե Ժեզուս Սոյզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերլեյ
Անձնական տվյալներ
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1986(1986-08-02)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Անապոլիս, Գոյաս, Կենտրոնաարևմտյան տարածաշրջան (Բրազիլիա), Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Խուարես
Համար 8
Պատանեկան կարիերա
2006 Բրազիլիա Լուզիանյա
2006—2007 Բրազիլիա Իտներնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2012 Բրազիլիա Իտներնասիոնալ 11 (0)
2008—2010  Բրազիլիա Հայդուկ Ռեսիֆի 36 (3)
2011—2012  Բրազիլիա Հայդուկ Ռեսիֆի 39 (8)
2012—2014 Բրազիլիա Ատլետիկո Պարանաէնսե 18 (0)
2013  Բրազիլիա Հայդուկ Ռեսիֆի 28 (2)
2014  ԱՄԷ Էմիրայտս 12 (1)
2014—մ.հ. Մեքսիկա Լեոն 14 (0)
2015  Մեքսիկա Միներոս դե Սակատեկաս 11 (0)
2015—մ.հ.  Մեքսիկա Խուարես 22 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վանդերլեյ դե Ժեսուս Սոյզա (պորտ.՝ Wanderley de Jesus Sousa) առավել հայտնի է Դերլեյ անունով (պորտ.՝ Derley, օգոստոսի 2, 1986(1986-08-02)[1], Անապոլիս, Գոյաս, Կենտրոնաարևմտյան տարածաշրջան (Բրազիլիա), Բրազիլիա)՝ բրազիլացի ֆուտբոլիստ, Խուարես ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերլեյը Ինտերնասիոնալ ակումբի սան է։ Ֆուտբոլիստի պրակտիկա ձեռք բերելու համար նա վարձավճարով տեղափոխվել է Հայդուկ Ռեսիֆի ակումբ։ 2010 թվականին Դերլեյը վերադառնում է Ինտերնասիոնալ ակումբ։ Մայիսի 16-ին նա իր առաջնայելույթը կատարեց բրազիլական Սերիա Ա-ում, Գոյասա ակումբի դեմ խաղի ժամանակ[2]։ Նույն տարում Դերլեյը ակումբի կազմում խաղաց Լիբերտադորեսի Գավաթը։ 2012 թվականին նա միացավ Ատլետիկո Նարանաէնսե ակումբին։ Հուլիսի 21-ին նա իր առաջնախաղը կատարեց նոր թիմի կազմում՝ Վիտորիի ակումբի դեմ խաղի ժամանակ[3]։ Ֆուտբոլիստը մրցաշրջանի վերջում երեք անգամ իրավունք ստացավ միանալ Նաուտինկո ակումբին։ 2014 թվականին Դերլեյը նոր վարձավճարով, տեղափոխվում է արաբական Էմիրեյտս ակումբ։ Հունվարի 17-ին նա իր խաղով հանդես է գալիս արաբական Սուպերլիգայում, Դուբայ ակումբի դեմ խաղի ժամանակ[4]։ Հունվարի 23-ին նա Էմիրատես ակումբի կազմում խփում է իր առաջին գոլը, Ալ-Վախդա ակումբի դեմ խաղի ժամանակ[5]։

նույն տարվա ամռանը նա տեխափոխվում է մեքսիկական Լեոն ակումբ։ Օգոստոսի 3-ին նա իր խաղով հանդես է գալիս մեքսիկական Պրեմերիայում, Մոնարկես Մորելյա ակումբի դեմ խաղի ժամանակ[6]։ Օգոստոսի 6-ին ԿԱՆԿԱԿԱՖ-ի Լիգաի առաջնությունում Դերլեյը խփում է իր առաջին գոլը թիմի կազմում, Իսիդրո Մետապան ակումբի դեմ խաղի ժամանակ[7]։

2015 թվականի սկզբին Դերլելը վարձավճարով տեղափոխվում է Միներոս դե Սակատեկաս ակումբ։ Հունվարի 10-ին Կորեկամինոս ակումբի հետ խաղի ժամանակ նա իր առաջնախաղն է կատարում Ասսենս-ի Լիգայում[8]։ Ամռանը Դերլեյը վարձավճարի ավարտից հետո, նա միացել է Խուարես ակումբին։ Հուլիսի 26-ին Լոբոս Բուապ ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր առաջնախաղն է կատարում նոր թիմի կազմում[9]։ Օգոստոսի 17-ին Կորաս դո Տեոիկ ակումբի հետ խաղի ժամանակ նա խփում է իր առաջին գոլը Խուարես ակումբում[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Բրազիլիա «Ինտերնասիոնալ»

  • Գաուշի Լիգայի Չեմպիոն — 2008
  • Լիբերտատորեսի գավաթակիր - 2010

Բրազիլիա «Հայդուկ Ռեսիֆի»

  • Պերնամբուկի գավաթակիր — 2011

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Гойяс VS. Интернасьонал 2:3» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մայիսի 16.
  3. «Атлетико Паранаэнсе VS. Витория Салвадор 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 21.
  4. «Дубай VS. Эмирейтс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 17.
  5. «Эмирейтс VS. Аль-Вахда Абу-Даби 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 23.
  6. «Леон VS. Монаркас Морелия 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 3.
  7. «Исидро Метапан VS. Леон 2:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 6.
  8. «Минерос де Сакатекас VS. Коррекаминос 3:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 10.
  9. «Хуарес VS. Лобос БУАП 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 26.
  10. «Корас де Тепик VS. Хуарес 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]