Jump to content

Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1968
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎանաձոր
Կայքvanadzor22.schools.am

Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոց, միջնակարգ հիմնական դպրոց է Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Դպրոցի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի N22 դպրոցը հիմնադրվել է 1968 թ. թիվ 13 և թիվ 20 դպրոցների միավորման հետևանքով։ Իրականում թիվ 13 դպրոցը Վանաձոր թաղամասում դադարում է գոյություն ունենալուց, այն 1969 թ.-ից պետք է գործեր Դիմաց թաղամասում որպես՝ նոր դպրոց։ N 22 միջն. դպրոցի առաջին տնօրենն է եղել Միհրդատ Օդաբաշյանը՝ 1968-1974 թթ։ Հաջորդ տնօրենն էր Մառլենա Մանուկյանը՝ 1974-1976 թթ., այնուհետև տնօրեն է նշանակվում Ռազմիկ Չարչյանը. նա ղեկավարել է մինչև 1999 թ. շուրջ 23 տարի։

1999-2009 թթ. ղեկավարել է Համլետ Խաչատրյանը, 2009 թ. դպրոցը ղեկավարում է Դավիթ Մելքոնյանը։ Մինչև 1988 թ. ավերիչ երկրաշարժը դպրոցը գտնվում էր Կարմիր Բանակի փողոցի վրա, ուներ երկու մասնաշենք, մարզահրապարակ, մարզադահլիճ, ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ հնարավորությունները. այսինքն՝ դպրոցը տիպային էր։ Երկրաշարժից հետո, ինչպես որ տուժած շատ դպրոցներ իրենց ուսումնական տարին շարունակեցին օտար ափերում այդպես էլ թիվ 22 միջնակարգ դպրոցը հանգրվանեց Եվպատորիա քաղաքի «Չայկա» հանգստյան տանը։ Տնօրեն Չարչյանի և փոխտնօրեն Ղուկասյանի քրտնաջան աշխատանքների շնորհիվ ռուսական այդ միջավայրը վերածվեց հայկական մի օջախի, ու դպրոցը շարունակեց գործել։ Հարազատ քաղաքում մնացած աշակերտների համար ևս չընդհատվեց ուսումնական տարին.Վրույր Վեքիլյանի, Թամարա Կարախանյանի, Իրա Հովհաննիսյանի ջանքերով դպրոցի բակում տեղադրվեցին վրաններ, ու սկսվեցին պարապմունքները։ Եվպատորիայից վերադարձավ փոխտնօրեն Գարնանուշ Ալիխանյանը և ստանձնեց դպրոցի աշխատանքների կազմակերպումը։

1989 թ. հոկտեմբերին դպրոցը տեղափոխվեց քաղաքի պիոներ-պալատի հարևանությամբ գտնվող ժամանակավոր կառույցը և աշխատեց մինչև 2000 թ.։ Շառլ Ազնավուրի, տեր և տիկին Հովնանյանների ֆինանսավորմամբ կառուցվեց թիվ 22 միջնակարգ դպրոցի նոր շենքը և սկսեց գործել նույն հասցեում, ինչպես հիմնադրման օրից էր։ Դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ Նախագահը, Շառլ Ազնավուրը, տեր և տիկին Հովնանյանները…

Մինչև երկրաշարժը դպրոցն ունեցել է մոտ 900 աշակերտ, իսկ հիմա՝ ընդամենը 300։ Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցն ունի հրաշալի ավանդույթներ ու նշանակալի ձեռքբերումներ։ Դպրոցի բազմաբովանդակ աշխատանքերին իրենց նվիրվածությամբ նպաստել են բազմաթիվ վաստակաշատ ուսուցիչներ։ Ահա նրանց ոչ լրիվ ցանկը. Գարնանուշ Ալիխանյան, Թամարա Կարախանյան, Ռոզա Կռիլովա, Հասմիկ Հովհաննիսյան, Լիդա Առաքելյան, Թամարա Թովմասյան, Մարգո Նորատուկյան, Անահիտ Ղազարյան, Հռիփսիմե Այվազյան, Ալեքսանդր Մամունց, Վրույր Վեքիլյան, Ամալյա Լոռյան, Էլիզա Փաշինյան, Ռիմա Աբրահամյան, Զինա Ղևոնդյան, Իրա Հովհաննիսյան, Սիրուշ Ղուկասյան, Շամիր Միսկարյան, Վաչե Վիրաբյան…

2010 թ. «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի որոշմամբ վերանաորոգվեց N22 դպրոցի հին մասնաշենքը, կառուցվեց նոր մասնաշենքը և սպորտդահլիճը։