Վաճառական Սոլոդովի ալրաղաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաճառական Սոլոդովի ալրաղաց
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Առաջին հիշատակում1870
Քարտեզ
Քարտեզ

Վաճառական Սոլոդովի ալրաղաց (ռուս.՝ Мельница купца Солодова), XIX դարի երրորդ քառորդի արդյունաբերական ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը չի պահպանվել մինչև մեր օրերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալրաղացը գործել է 1870 թվականից 80 ձիաուժ ունեցող մեկ շոգեմեքենայով և 48-հոգանոց աշխատակազմով։ Այնտեղ պատրաստվում էր ամսական մինչև 300 հազար փութ ալյուր։ Մի քանի տարի անց` 1875 թվականին, ալրաղացը դարձավ Ստեպան Իվանովիչ Իվանովի սեփականությունը։ Սակայն ավելի վաղ հաշվառման գրանցումների բացակայության պատճառով ալրաղացը հիշատակվում է միայն 1885 թվականին, իսկ այդ ժամանակ այն արդեն պատկանում էր մեկ այլ սեփականատիրոջ՝ Սոլոդով ազգանունով[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալրաղացը կառուցվել է 1870 թվականին։ Իր տեսակի շինության քաղաքային գծում տեղաբաշխելու եզակի օրինակ է։ Վրանածածկույթով ավարտվող կենտրոնական բարձրացված ծավալով երկհարկանի շենք էր։ Ճակատը ձևավորված էր սվաղային դեկորացման տարրերի օգտագործումով, որը բնորոշ չէր կեղծգոթիկ և Վերածննդի ոճերով կառուցապատված քաղաքի ճարտարապետությանը։ Շենքի ճարտարապետագեղարվեստական ճակատը ձևավորված էր առաջին հարկի նկարագրով. այնտեղ տեղադրված էին պրոֆիլավորված երեսկալներ և բարձր կիսակոր բացվածքներով կամարաղեղներ, ողնուցաձև կամարաղեղներ։ Ճակատին ինքնատիպություն և յուրահատկություն էին հաղորդում երկրորդ հարկի հովհարաձև կամարներով եզրային բացվածքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Админ. «Мельница купца Солодова» (ռուսերեն). voopiik-don.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.