Վաճառական Գենչ-Օղլուևի եկամտաբեր տուն
| Տեսակ | շենք |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Դոնի Ռոստով |
| Փողոց | Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով) |
| Ճարտարապետական ոճ | էկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն |
| Հիմնադրված է | 1883 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Վաճառական Գենչ-Օղլուևի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом купца Генч-Оглуева), Դոնի Ռոստովի առաջին բազմահարկ եկամտաբեր տունը[2], որը կառուցվել է 1883 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի նախագծով վաճառական Ստեփան Ֆեոդորի Գենչ-Օղլուևի համար[3]։ Գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի անկյունում։ Շենքը կառուցվել է Էկլեկտիզմի ոգով[4] և ունի մշակութային ժառանգության օբյեկտի դաշնային նշանակության կարգավիճակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական թվականների վերջում ռոստովցի խոշոր վաճառական Ստեփան Ֆեոդորի Գենչ-Օղլուևը որոշեց կառուցել սեփական եկամտաբեր տուն։ Դրա համար նա հրավիրեց ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևին։ Եկամտաբեր տան շինարարությունը սկսվեց 1880 թվականին և ավարտվեց 1883 թվականին։ Սա Ռոստովում Պոմերանցևի նախագծով կառուցված առաջին շենքն է[3]։
Վաճառական Գենչ-Օղլուևը շենքը տալիս էր վարձակալությամբ։ Առաջին հարկում առևտրային տարածքներ էին, իսկ նրանց վերևում տեղակայված էին գրասենյակներ և բնակարաններ։ Գենչ-Օղլուևի տանը որոշ ժամանակ գործել է «Պրիազովսկի կրայ» թերթի տպարանը։ 1897 թվականից մինչև սեփական շենքի կառուցումը այստեղ է գործել Վոլգա-Կամա բանկի մասնաճյուղը[3]։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքը պետականացվեց։ 1925 թվականի տվյալներով` այստեղ էին տեղակայված Հարավարևելյան առևտրային բաժնետիրական բանկը, «Նեֆտեսինդիկատի» Դոնի Ռոստովի շրջանի կառավարչությունը, «Մսամթերք» խանութը և այլ կազմակերպություններ։ Երկրորդից չորրորդ հարկերում բնակարաններ էին։ 1930-ական թվականներին շենքում բացվեց «Ձուկ» խանութը[2]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավերվել է շենքի տանիքը։ 1948-1949 թվականներին շենքը վերականգնվել է ճարտարապետ Գ. Քալայջյանի ղեկավարությամբ։ Ընդ որում, թույլ են տրվել որոշ շեղումներ սկզբնական նախագծից. աղյուսե լսողական պատուհանները, առանց սայրաձողի և գագաթին ծովաձիուկով ցածր աշտարակ։ Չեն վերականգնվել մի քանի կորսված պատշգամբները[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]П-աձև հատակագծով շենքը զբաղեցնում է թաղամասի նեղ հատված[5]։ Վաճառական Գենչ-Օղլուևի տունը չորսհարկանի է, ընդ որում, վերջինը ձեղնահարկ է։ Գլխավոր մուտքը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի անկյունում։ Շենքի ճարտարապետության ու դիզայնի մեջ ներդաշնակորեն համատեղված են ճարտարապետական տարբեր ոճերի տարրեր[3]։ Ճակատը ճոխ զարդարված է բարոկկո ոճով[5]։ Կոպտատաշ քարերը (ռուստեր) և զարդաքիվերը կլասիցիզմի տարրեր են։ Ճակտոնի փոքր աշտարակի պատկերը փոխառված է գոթիկայից[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6110009000
- ↑ 2,0 2,1 2,2 «Роль здания доходного дома в жизни города». grants.rsu.ru. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 61—62.
- ↑ Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
- ↑ 5,0 5,1 «Композиционное решение здания доходного дома». grants.rsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.

