Վաղ ձյուն
Վաղ ձյուն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վասիլի Պոլենով |
տարի | 1891 |
բարձրություն | 46,5 սանտիմետր |
լայնություն | 85 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Վաղ ձյուն» (ռուս.՝ «Ранний снег»), ռուս նկարիչ Վասիլի Պոլենովի (1844-1927) նկարը, որ ստեղծվել է 1891 թվականին։ Ներկայում Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մաս է (ինվ. Ж-1217): Նկարի չափերը՝ 48 × 85 սմ[1][2][3]։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնանկարի էսքիզը Վասիլի Պոլենովը նկարել է 1890 թվականին Օկայի ափին գտնվող Բյոխովո գյուղում, երբ սեպտեմբերին տեղացել է վաղ ձյուն[4]։ Դա տեղի է ունեցել հարևան Բորոկ կալվածք տեղափոխվելուց առաջ, որը հետագայում կոչվել է Պոլենովո։
Նկարի կոմպոզիցիան մանրամասն մտածվել է նկարչի կողմից։ Առջևի պլանում դեռևս տերևաթափ չեղած ծառեր են, որոնց ետևում դեպի հեռուն է ձգվում գետի ժապավենը։ Հորիզոնից վեր մոխրաերկնագույն, ամպերով պատված երկիքն է։ Ստույգ և նրբորեն մշակված են ծառերի տերևների դետալները[5]։
Նկարչի որդու՝ Դմիտրի Պոլենովի վկայության համաձայն՝ 1891 թվականին Վասիլի Պոլենովն ստեղծել է «Վաղ ձյուն» նկարի ութ պատճեն[6]։ Ըստ որոշ տվյալների՝ Տրետյակովյան պատկերասրահին պատկանած նկարը 1955 թվականին նվիրվել է «Կոմեդի Ֆրանսեզ» ֆրանսիական թատրոնի պատվիրակությանը[7][8] (հնարավոր է՝ Խրուշչովի անձնական հրահանգով[9]): Այդ նկարի մեկ այլ հեղինակային պատճեն, որը նախկինում պատկանել է Ալեքսեյ Պետրովիչ Լանգովոյին, 1989 թվականին փոխանցվել է Տրետյակովյան պատկերասրահին հավաքորդ Գրիգորի Պավլովիչ Բելյակովի կողմից՝ «Գ․ Բելյակովի ընծան ի հիշատակ որդու՝ գիտնական, մանկավարժ Բորիս Գրիգորևիչ Բելյակովի (1936-1989)»[8]։
Եվս մեկ նկար («Վաղ ձյուն։ Բյոխովո» (ռուս.՝ «Ранний снег. Бёхово»), 1891) գտնվել է Ֆեոդոր Տերեշչենկոյի հավաքածուում, որը հետագայում դարձել է Կիևի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի մաս[10]։ Նույն խորագրով մեկ այլ նկար գտնվում է Յարոսլավլի պատկերասրահում[6]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստագետ Էլեոնորա Պաստոնը Վասիլի Պոլենովի արվեստին նվիրված իր մենագրության մեջ գրել է[5]․
Բնության կյանքի նկատմամբ նկարչի հատուկ նրբազգացությունը, բեկումնային պահերին նրա վիճակի հազիվ նշմարելի փոփոխությունը ցանկությունը երևում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի նրա բնանկարներում և լիովին արտահայտվել են «Վաղ ձյուն» նկարում (1891)։ Ըստ Պոլենովի խոսքերի՝ նա տեսել է «իր արվեստանոցի պատուհանից 1890 թվականին․ ձյունը տեղացել է բոլորովին անսպասելի, երբ անտառը դեռ չէր նետել իր աշնանային հագուստը և դեռ իսկական «ոսկե աշուն» էր»։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Особенная чуткость художника к жизни природы, желание запечатлеть едва уловимую изменчивость её состояния в переломные моменты дали себя знать в его пейзажах конца XIX — начала XX века и в полной мере проявились в картине «Ранний снег» (1891). По словам Поленова, он увидел «из окна своей мастерской в 1890 году: снег выпал совершенно неожиданно, когда лес еще не сбросил свой осенний убор и была еще настоящая «золотая осень».
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 125. — 560 с. — ISBN 5-900743-22-5
- ↑ «Василий Дмитриевич Поленов — Ранний снег (1891)» (HTML). rodon.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 20.08.2012-ին.
- ↑ «Поленов Василий Дмитриевич — Ранний снег, 1891» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 20.08.2012-ին.
- ↑ М.И. Копшицер. «Поленов (глава пятая)» (HTML). www.tphv-history.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 20.08.2012-ին.
- ↑ 5,0 5,1 Элеонора Пастон. «Монография о творчестве Василия Поленова (часть 6)» (HTML). Сайт о Василии Дмитриевиче Поленове — vasily-polenov.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 20.08.2012-ին.
- ↑ 6,0 6,1 Ирина Кулешова. «Произведения В.Д. Поленова в Ярославском художественном музее. Проблемы атрибуции» (HTML). Ярославский художественный музей — artmuseum.yar.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 20.08.2012-ին.
- ↑ Виктор Леонидов. «Кастальский ключ» (HTML). Наше наследие — www.nasledie-rus.ru. Վերցված է 20.08.2012-ին.
- ↑ 8,0 8,1 Виктор Леонидов. «Нерастраченный "Ранний снег" — История одной картины» (HTML). www.russkie.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 20.08.2012-ին.
- ↑ «Что останется после нас? — Интервью с Н.Н. Грамолиной-Поленовой» (HTML). tv.km.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 20.08.2012-ին.
- ↑ «Семья Терещенко». www.kmrm.com.ua. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 06.10.2012-ին.