Վաղ առավոտյան (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղ առավոտյան
ռուս.՝ Рано утром
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1965 և մարտի 21, 1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏատյանա Լիոզնովա
Սցենարի հեղինակՎերա Պանովա
ԴերակատարներՆիկոլայ Մերզլիկին, Նինա Սազոնովա և Վալերի Նոսիկ
ՕպերատորՊյոտր Կատաև
ԵրաժշտությունՄարկ Ֆրադկին
Պատմվածքի վայրԴնեպր
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն97 րոպե

«Վաղ առավոտյան» (ռուս.՝ «Рано утром»»), խորհրդային մելոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Տատյանա Լիոզնովան 1965 թվականին[1][2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտող Ալյոշայի և նրա փոքրիկ քրոջ՝ Նադյայի հայրը մահանում է, և նրանք մնում են մենակ։ Ալյոշան տեղավորվում է գործարանում և որոշում է ինքնուրույն մեծացնել քրոջը։ Նա հրաժարվում է նրան մանկատուն տալ, իսկ հետո մերժում է նաև մորաքրոջը՝ Ժաննա Վասիլևնային, որն Արխանգելսկից եկել էր Նադյային իր մոտ տանելու համար։ Ալյոշան սկսում է հանդիպել հարևան մուտքից մի աղջկա՝ Լյուսյայի հետ, բայց վերջինս պահանջում է, որ տղան իր ամբողջ ժամանակը հատկացնի իրեն, և նրանց հարաբերությունները խզվում են։ Նադյան ընդունվում է առաջին դասարան։

Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Նադյան աշխատանքի է ընդունվում գործարանում։ Նրա եղբայրն արդեն վարպետ է։ Նա դժվարություններ է ունենում մերթ մի տղայի հետ, որն անընդհատ հեռանում է աշխատանքից, մերթ իր բրիգադի աշխատողի հետ, ով անազնիվ կերպով բնակարան է ստացել։ Գործարանում Նադյային հիացնում է նշանավոր գեղեցկուհի Օլյան՝ առանձնանալու և «գեղեցիկ» ապրելու իր ձևով, բայց երբ Օլյան Նադյային հրավիրում է ռեստորան իր ընկերների հետ, նա պատահաբար իմանում է, որ ինքնավստահ Կոստյա Ռուբակինը, ում հետ Օլյան հանդիպում է, գող է, որին ձերբակալում են ռեստորանից հետո։

Ալյոշան և Նադյան Արխանգելսկից իրենց մորաքրոջից նամակ են ստանում և որոշում են գնալ այնտեղ, բայց պարզվում է, որ մորաքրոջ ամուսինը կոպիտ մարդ է, ով երիտասարդների մեջ տեսնում է միայն վատը, և երկու օր էլ այնտեղ չմնալով՝ նրանք հետ են գնում։

Նադյայի համար փորձում է սիրահետել Դիման, բայց նա աղջկան անհետաքրքիր է թվում։ Դիման ընկերոջ միջոցով նրան փոխանցում է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման անցատոմս։ Հետաքրքրված Նադյան պատրաստվում է ներկայացման, բայց հերթափոխի ավարտից անմիջապես առաջ արտադրամասում իմանում են, որ Դիման վթարի է ենթարկվել մոտոցիկլետով, և անձնակազմը պնդում է, որ Նադյան գնա հիվանդանոց՝ նրան տեսակցությամբ։ Նադյան չի ուզում գնալ՝ չիմանալով, որ հենց նա է իրեն տոմս ուղարկել։ Երբ նա, այնուամենայնիվ, գալիս է հիվանդանոց, իմանում է, որ Դիման մահացել է։ Արցունքներն աչքերին նա կանգնած է թատրոնի մոտ, և մի տղա հարցնում է նրան, թե ինչ է պատահել։

Մի օր տուն վերադառնալով՝ Նադյան գտնում է եղբորը մի աղջկա հետ, որի հետ որոշել է ամուսնանալ։ Որոշ ժամանակ անց, աշխատանքից հետո դուրս գալով միջանցքից, Նադիան տեսնում է այն տղային, որն իրեն մխիթարում էր թատրոնի մոտ։ Նա հասկանում է, որ տղան սպասում է իրեն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Մերզլիկին – Ալյոշա
  • Օլյա Բոբկովա – Նադյան մանկության տարիներին
  • Նաինա Նիկիտինա – Նադյա
  • Նինա ՍազոնովաԳալինա Պետրովնա, հարևան
  • Վալերի Նոսիկ – Դիմա
  • Օլեգ ժակով – Նիկոլայ, տեղամասի ղեկավար
  • Զինաիդա Վորկուլ – Օլյայի մայրը
  • Ալեքսանդր Պետրով – Ալյոշայի և Նադյայի հայրը
  • Ելենա Մաքսիմովա – Ժենյա Գորոխովի մայրը
  • Մարգարիտա Լիֆանովա – Ժաննա Վասիլևնա
  • Գենադի Կրինկին – Կոստյա, Օլյայի փեսացուն
  • Գենադի Կորոլկով – Նադյային ուղեկցող տղան
  • Իվան Ռիժով – Դմիտրի Դմիտրիևիչ[4]
  • Լյուբով Կորնևա – Լյուսյա
  • Էմիլիա Միլթոն – դայակ մանկապարտեզում
  • Վլադիմիր Սմիրնով – Օլեգ Ֆոմենցև
  • Վիկտոր Շչեգլով – Պետեչկա, Ժաննա Վասիլևնայի ամուսինը

Էդուարդ Հիլը կատարում է «Когда мы выходим в дорогу с тобой» երգը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատուրալ նկարահանումներն անցկացվել են Դնեպրոպետրովսկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Парамонова К. Поэзия будней // Искусство кино. — 1966. — № 8. — С. 18-20.