Վաղոտ Արշամունի
Արտաքին տեսք
| Վաղոտ Արշամունի | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ավազանի անունը | Վաղոտ եպիսկոպոս Արշամունի |
| Եկեղեցի | |
| Տիտղոս | Արշամունյաց եպիսկոպոս |
| Կառավարման սկիզբ | 6-րդ դար |
| Կառավարման ավարտ | 6-րդ դար |
| Ազգություն | հայ |
| Հոգևոր աստիճան | եպիսկոպոս |
Վաղոտ եպիսկոպոս Արշամունի (5-րդ դար - 6-րդ դար), հայ հոգևորական գործիչ, Արշամունյաց եպիսկոպոս։ Արշամունիների նախարարական տոհմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղոտ Արշամունին Ներսես Բ Բագրևանդցի (548-557) կաթողիկոսի ժամանակակիցն է։ Մասնակցել է Ներսես Բ-ի կողմից գումարված միաբանական ժողովին, ապա կաթողիկոսի և մյուս եպիսկոպոսների ու իշխանների հետ ստորագրել նեստորականների դեմ ուղղված թղթում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 33.
- ↑ «Գիրք թղթոց», Թիֆլիս, 1901, գլուխ Ժե․