Վահրամ (քարգործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ

Վահրամ, XIII դարի հայ քարգործ վարպետ։ Պահպանվել է նրա մի խաչքարը (1281), որը գտնվում է Դսեղ գյուղի գերեզմանատանը։ Խաչքարը պատվանդանի վրա է, ճակատին, քիվը կազմող առանձին քարի վրա, քանդակված է Հիսուսի պատկերը՝ նստած, աջ ձեռքը բարձրացրած, ձախ ձեռքին՝ մագաղաթ։ Կենտրոնում խաչելությունն է՝ մի կողմում Հովհաննեսի, Նիկադիմոսի, մյուսում՝ Աստվածածնի և Հովսեփի պատկերներով։ Պատվանդանի ընդարձակ արձանագրությունում նշված են պատվիրատուների անունները, ապա և՝ կազմողի ստորագրությունն է։ Վահրամի կազմած խաչքարը եզակի է իր հարուստ պատկերաքանդակներով և կառուցվածքային ինքնատիպությամբ։ Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 247