Վահե Ղուկասյան
Վահե Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1987 (35 տարեկան) |
Ծննդավայր | Աբովյան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Վահե Ղուկասյան Վիքիքաղվածքում | |
Վահե Ղուկասյան Վիքիդարանում |
Վահե Ղուկասյան (հոկտեմբերի 7, 1987, Աբովյան, Հայաստան), հայ արձակագիր, խմբագիր, «Այլ Քաղաք» ֆանտաստիկայի ժանրի գրական ամսագրի խմբագիր[1] (2015):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Աբովյան քաղաքում, ավարտել է Երևանի թիվ 159 դպրոցը, 2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, 2008-2010 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայում։ 2011 թվականից հեղինակել է ֆանտաստիկայի ժանրի պատմվածքներ՝ հրապարակելով դրանք Vafant բլոգում, նրա ստեղծագործությունները 2012-2017 թվականներին հրապարակվել են մի շարք գրական պարբերականներում և օրաթերթերում։ 2013 թվականին պատմվածքներից մեկը թարգմանվել և լույս է տեսել հունգարական Napkut գրական հանդեսում։ 2015 թվականին ընկերների օգնությամբ հիմնադրել և հրատարակել է «Այլ Քաղաք» ֆանտաստիկ գրական ամսագիրը։ 2020 թվականից համագործակցում է մի շարք հրատարակչությունների հետ՝ որպես խմբագիր։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրողի տարածը, Ե., Դարակ, 2020, 108 էջ (խմբագիր` Աշոտ Գաբրիելյան)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վահե Ղուկասյանի ստեղծագործությունները Գրանիշում
- Հայալեզու գիտական ֆանտաստիկա
- Վահե Ղուկասյանի ստեղծագործությունները Գրեթերթում
- «Գրողի տարածը»․․․ այո՛, դա կարող էր պատահել Երևանում Archived 2021-09-15 at the Wayback Machine.